Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Ռուս զինծառայողին ռազմակայանից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու բողոքի քննությունը մեկ ամսով հետաձգվեց

119
Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդները պնդում են, որ կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին պետք է ռուսական ռազմակայանից տեղափոխել ՔԿՀ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` փետրվարի 12-ին, մեկ ամսով հետաձգեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննումը:

Նիստին ներկա էին դատախազ Վահե Միրզոյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը, նիստը նախագաhում էր դատավոր Վահե Միսակյանը:

Ղուկասյանի իրավահաջորդները մինչդատավարական վարույթ էին ներկայացրել կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական ռազմակայանից ՔԿՀ տեղափոխելու հարցը:

Դատական նիստի մեկնարկին դատարանը որոշեց, որ նիստը դռնփակ անցկացնելու հիմքեր չկան, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը հետաձգեց բողոքի քննությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական վարչությունը բողոքի վերաբերյալ նյութեր չէր ներկայացրել: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 15-ին:

Վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր Ռազգիլդեևինին ռուսական ռազմակայանի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ռազգիլդևային ռուսական ռազմակայանից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել էին միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել էին, որ Ռազգիլդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին:

«Այս գործը քննելիս պետք է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ, և չեմ ընդունում պատճառաբանությունը, որ Ռազգիլդևաևին ռուսական ռազմակայանից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Կարծում եմ` նման մերժումն անհիմն է: հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ Գյումրի քաղաքում, ոչ թե ռազմակայանի տարածքում, և դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի բնակչի հանդեպ»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Արայիկ Զալյանը` տեղեկացնելով, որ դեռևս նախաքննությունը չի ավարտվել, քրեական գործի նյութերն էլ չեն փոխանցվել տուժողի իրավահաջորդներին:

Араик Залян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արայիկ Զալյան

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մահացել էր 57–ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ռազգիլդեևը ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով:

Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

119
Նիկոլ Փաշինյան

«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան

41
(Թարմացված է 19:31 05.06.2020)
ՀՀ վարչապետի խոսքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առայժմ դեռ ծանրանում է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց` այն կարծիքին են, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին։

«Սակայն ոչ ոք վստահ չէ, որ պիկը կլինի ոչ թե հոկտեմբերին, այլ հունիսի վերջին»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքան, ինչքանով մեր առողջապահական համակարգն ունենա մահճակալային տեղ։

Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին, երբ քաղաքացիները սկսեցին իրեն լուսանկարներ ուղարկել, բացահայտվեց, որ ՀՀ–ում կա ընդհատակյա կյանք` ի հեճուկս հակահամաճարակային կանոնների։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ըստ նրա, առայժմ դեռ ծանրանում է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

41
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է
Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
Արմեն Սարգսյանն ու Արսեն Թորոսյանը

Նախագահը պատրաստ է օգտագործել անձնական կապերը. Սարգսյանն ու Թորոսյանը հանդիպել են

15
(Թարմացված է 19:03 05.06.2020)
Արմեն Սարգսյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է, օգտագործելով անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը: Սարգսյանն իր պատրաստակամության մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախագահի առաջարկով նախարարը տեղեկություններ և պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Թորոսյանը տեղեկացրել է հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

15
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքը կկազմակերպվի մեկուսացված վայրում
Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը