Նիկոլ Փաշինյան

«Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն...». Փաշինյանը կարդում է «Ծառերը»

436
ՀՀ վարչապետն ուղիղ եթերում ընթերցեց Հրանտ մաթևոսյանի ստեղծագործությունն ու նշեց, որ անցած տարի, ըստ էության, ժողովուրդը կատարեց նրա պատգամը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս օրը սկսել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությամբ։ Նա այս մասին ասաց Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում։

«Այսօր փետրվարի 12-ն է և Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը։ Կարծում եմ` լավ առիթ է օրը Մաթևոսյանով սկսելու համար»,– ասաց նա։

Այնուհետև նաև մի հատված ընթերցեց Մաթևոսյանի «Ծառեր» ստեղծագործությունից։

«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է - իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:

Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար - բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին:

Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել:

Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…

Ասում եք` սեր, ասում եք` սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց:Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն:

Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն, կկոտրե՞ն, կսպանե՞ն»։

Փաշինյանն ընթերցելուց հետո ավելացրեց, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» իր մեջ ուներ նաև այս պատգամը, որ մենք կոտրվող չենք, ու մեզ չեն կարող կոտրել:

436
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)
Ըստ թեմայի
Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Նիկոլ Փաշինյանը. լուսանկար
Նիկողոսյան. «Փաշինյանը միշտ աչքի է ընկել ժամանակակից գրականությունը քարոզելով»
«Նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից». Փաշինյանը` համայնքների ղեկավարներին
Փաշինյանը կոչ արեց մարտի 23-ին մաքրել Հայաստանը
«Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում` օդում կախված հարցերի». Վլադիմիր Կարապետյան
Армяно-грузинская граница

Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը

73
(Թարմացված է 23:21 25.05.2020)
Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նորից է ներկայացրել է այն տարբերակները, որոնցով քաղաքացիները կարող են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս մնացել են Բագրատաշենի անցակետում։

Ավելի վաղ այդ մասին գրել էր shamshyan.com կայքը՝ նշելով, որ մոտ 130 մարդ որոշել են Ռուսաստան վերադառնալ անձնական ավտոմեքենաներով, սակայն կորոնավիրուսի շրջանում Վրաստանի հաստատած սահմանափակումների պատճառով մաքսատան ծառայողները թույլ չեն տալիս հատել սահմանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը նշեց, որ դեսպանատունը մի քանի անգամ նախազգուշացրել է, որ Վրաստանի տարածքով անձնական ավտոմեքենաներով տարանցումն այս պահին անհնար է այդ երկրի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով:

Այդ սահմանափակումները դեռևս գործում են։ Ավելին` այդ մասին տեղեկատվությունը հասանելի է։ Դեսպանատունն այդ քաղաքացիներին Ռուսաստան վերադառնալու մի քանի տարբերակ է առաջարկել՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տրանսպորտով, մասնավորապես՝ հարմարավետ ավտոբուսներով։

«Ընդ որում` եթե նրանք պատրաստ լինեն օգտվել դեսպանատան ընձեռած հնարավորություններից, ապա մենք ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համատեղ նրանց համար մշակել ենք այդ կենտրոնի տարածքում իրենց մեքենան անվճար ժամանակավոր պահպանության թողնելու հնարավորություն»,-հիշեցրել է Գուչկովը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մարդիկ, իբրև թե, չէին կարող գրանցվել մեկնելու համար, նրանց մոտակա չվերթի մասին հաղորդագրություններ չեն եկել և այլն, ապա, Գուչկովի խոսքով, դեսպանատունն ավտոբուսով վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների ցուցակներ է կազմել։ Անունները համաձայնեցվել են վրացական կողմի հետ՝ տեղափոխումը կազմակերպելու համար։ Համավարակի և հաստատված սահմանափակումների շրջանում դեսպանատունը այդկերպ երկու խմբի վերադարձ է կազմակերպել։ 

Իսկ «Госуслуги» հարթակում գործարկվել է օդային տրանսպորտով վերադառնալ ցանկացող քաղաքացիների գրանցման համակարգը։ Համակարգը նորմալ է աշխատում, մարդիկ կարող էին դրա միջոցով գրանցվել և ինքնաթիռով գնալ տուն։

Դեսպանատունը կրկին հիշեցնում է, որ տունդարձի կազմակերպման այս ամբողջ աշխատանքն իրականացվում է ՌԴ տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ համակարգմամբ՝ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

Դեսպանատնից նախազգուշացրել են, որ այս աշխատանքից դուրս ձեռնարկվող մասնավոր գործողությունները ոչ միայն կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց քաղաքացիների համար, այլև տուն վերադառնալու գործընթացի կազմակերպման զգալի խոչընդոտ դառնալ:

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

Նշենք, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում առաջիկա չվերթերի և հայրենիք վերադարձի կազմակերպման կարգի մասին: Վերջին մեկ ամսում Հայաստանից Ռուսաստանի տարբեր շրջաններ է մեկնել շուրջ 500 մարդ։

73
թեգերը:
կորոնավիրուս, Բագրատաշեն անցակետ, ավտոմեքենա, հայեր, հայ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
Ռուսաստանում ՀՀ դեսպանության անունից կեղծ պատվերներ են արվում
Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը էլեկտրոնային գրանցումը կսկսի «մաքուր էջից»
Բժշկական դիմակ և ձեռնոց

Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան

194
Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներն ու ձեռնոցները պատրաստում են պոլիէթիլենից. դրանք զարգացած երկրներում օգտագործումից հետո վերամշակվում են։ Հայաստանում պլաստիկ թափոնները սովորական կենցաղային աղբ են համարվում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է մեկանգամյա օգտագործման ձեռնոցներից և դիմակներից առաջացած վտանգավոր թափոնների կտրուկ աճով և աղբի վերամշակման հնարավորությունների լայնացման աշխատանքներ է տանում, Հայաստանում քաղաքացիներին խորհուրդ են տալիս օգտագործած պաշտպանիչ միջոցները «դնել առանձին տոպրակի մեջ, հերմետիկ փակել և նետել»։ Հենց այսպիսի խորհուրդ է տվել քաղաքացիներին Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա անիմաստ է համարում «կորոնավիրուսային» թափոնների համար հատուկ աղբամանների տեղադրումը։

«Մենք նման փորձ ունենք հիվանդանոցներում և  հյուրանոցներում, այսինքն՝ վարակվածների օգտագործած պաշտպանիչ միջոցները նրանց ուտելիքի և անձնական օգտագործման առարկաների մնացորդների հետ միասին տեղավորվում են առանձին սանիտարական պարկերում և միայն դրանից հետո են տեղափոխվում աղբատար մեքենա»,-նշել է Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` քանի որ հանրապետությունում պլաստիկի վերամշակման գործարաններ չկան, ապա առանձին աղբամանների տեղադրումը ևս իմաստ չունի։

«Այն ընկերությունները, որոնք պլաստիկի համար առանձին աղբարկղեր են դնում, ուղղակի փորձում են «փիար անել»։ Պլաստիկի վերամշակում չի իրականացվում, և արդյունքում այդ թափոնները նետվում են նույն աղբավայրը, որտեղ և կենցաղային աղբն է։ Երևանի քաղաքապետարանը պլաստիկ թափոնների վերամշակման հետ կապված ծրագրեր ունի, բայց առայժմ դրանց մասին խոսելը վաղ է»,-նշեց Կուբատյանը։

Իսկ կարիք կա՞ անհանգստանալու, որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնները վերամշակելու հնարավորություն չկա։ Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ դա «չարյաց փոքրագույնն է»։

«Բնականաբար, պետք է միջոցներ ձեռնարկել, որ այդպիսի թափոնները հնարավորինս քիչ վնաս հասցնեն ոչ միայն բնությանը, այլև մարդկանց։ Սակայն մեր երկրում բնապահպանության և բնապահպանական մտածողության հետ կապված այնքան խնդիրներ կան, որ դրանց ֆոնին պլաստիկ թափոնների վերամշակման անհնարինությունը ողբերգություն չի թվում»,-նշեց Դանիելյան։

Բայց անփութորեն սովորական աղբարկղը նետված ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակներն ու ձեռնոցները սանիտարական ծառայությունների աշխատակիցների համար կորոնավիրուսով վարակման վտանգ են ստեղծում։ Պոլիէթիլենի մեջ փաթաթված դիմակները կարող են անվնաս լինել միայն այն դեպքում, եթե դրանք երեք օր մնացել են փակ տոպրակի մեջ և միայն դրանից հետո այդ նույն տոպրակով աղբն են նետվել։

«Էկո աղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանում կարելի է աղբի վերամշակումը կազմակերպել գրանտային ծրագրերի հաշվին, դրանցից մեկը ISSD-ն է։

 «Չնայած թափոնների վերամշակման տարբերակներն այնքան շատ չեն, որքան կուզենայինք, միևնույնն է աղբը միշտ և պարտադիր պետք է տեսակավորել։ Իսկ հետո կարելի է դիմել մեզ կամ այդ հարցով զբաղվող այլ կազմակերպությունների։ Ցանկության դեպքում միշտ կարելի է ելք գտնել»,-համոզված է Մկրտչյանը։

«Տոպրակ պետք չէ» շարժման  համակարգող Կարինե Վաննը դիմակային ռեժիմի հետ կապված պարետատան որոշումը ոչ խելամիտ է համարում։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

«Դիմակները պետք են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին, և բոլորովին իմաստ չունի զուր օգտագործել մեկանգամյա դիմակը` դնելով այն փողոցում կամ այգում զբոսնելիս կամ շուկա գնալիս»,-կարծում է ակտիվիստը։

Նրա խոսքով՝ մեկանգամյա ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակների ու ձեռնոցների վերամշակումն ամբողջ աշխարհի համար է բարդ գործընթաց, քանի որ դրանք ի սկզբանե վերամշակման համար չեն ստեղծվել։ Կարինեի տեսանկյունից՝ քանի որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնների վերամշակման գործուն եղանակներ չկան, ապա իշխանությունները պետք է փոխեն այդ որոշումը։

«Նրանք կարող են քաղաքացիներին խորհուրդ տալ թաշկինակներ կամ շարֆեր կրել, բայց ոչ մի դեպքում չստիպել մարդկանց մեկանգամյա օգտագործման դիմակներ կրել, որոնք, աղբավայրում հայտնվելով, բնությանը վնաս են հասցնելու»,-ասում է նա։

Մասնագետներն իբրև այլընտրանք խորհուրդ են տալիս բազմակի օգտագործման դիմակներ կիրառել։ Կարելի է դրանց մեջ մի քանի շերտ թանզիֆ դնել`այդպիսով ուժեղացնելով կտորի պաշտպանիչ հատկությունը։ Այդպիսի դիմակները օգտագործումից հետո պետք է լվանալ օճառով կամ այլ լվացող միջոցով, այնուհետև արդուկել գոլորշիով արդուկով։ Ապա, խոնավությունը վերացնելու համար, դիմակը պետք է արդուկել առանց գոլորշու։

Հիմա աշխարհի բազմաթիվ երկրներում թափոնների վերամշակման առավել արդյունավետ միջոցներ են փնտրում։ Իրավիճակը կարող են փոխել վերամշակման այլընտրանքային՝ քիմիական կամ բիոինժեներական մեթոդները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Քիմիական վերամշակման դեպքում պլաստիկը կարելի է բաժանել ելքային մոնոմեր մոլեկուլների, այնուհետև դրանցից միևնույն հատկանիշներով պոլիմեր առարկա հավաքել։ Իսկ բիոինժեներիայի շնորհիվ կարելի է ֆերմենտ մշակել, որը կքայքայի պլաստիկի 90% -ը։ Ինչպես ասում են՝ ցանկություն լինի, պլաստիկի վերամշակման տարբերակ էլ կգտնվի։ Իսկ առայժմ հարկ կլինի հետևել Երևանի քաղաքապետարանի խորհուրդներին և «պլաստիկը պլաստիկի մեջ դնել»։

194
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայաստան, աղբի վերամշակում, աղբ, պլաստիկ, ձեռնոց, դիմակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

0
(Թարմացված է 01:01 26.05.2020)
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

0
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն