Վալերի Օսիպյան

Օսիպյանի պաշտոնի համար թեժ մրցակցություն է սկսվել. «Փաստ»

496
Թերթը գրում է, որ փորձ է արվում հանրության մոտ Օսիպյանի հրաժարականի պահանջ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Ոստիկանապետի՝ «իր տեղում չլինելու» մասին տարբեր հրապարակումներով «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով փորձ է արվում հանրության մոտ Օսիպյանի հրաժարականի պահանջ ստեղծել»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` ոստիկանապետի պաշտոնի համար արդեն բավական թեժ մրցակցություն է սկսվել:

Հիշեցնենք` Օսիպյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ է նշանակվել անցած տարվա մայիսին` «թավշյա հեղափոխությունից» հետո։

 

496
թեգերը:
Վալերի Օսիպյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը դժգո՞հ է Օսիպյանից. ո՞վ կփոխարինի նրան
«Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանը ցուցմունք տվեց «Սասնա ծռերի» գործով
Օսիպյանն անակնկալ այցեր է կատարել ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ. տեսանյութ