Զինվորական համազգեստ

Հայաստանում զինծառայող է մահացել

307
Զինծառայողը մահացել է հրազենային վիրավորումից։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում 34-ամյա զինծառայող է մահացել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.»,– գրում է Հովհաննիսյանը։ Թե ինչ հանգամանքներում է վիրավորվել զինծառայողը, այս պահին չի հայտնվում։ Ըստ հաղորդագրության, հանգամանքները պարզվում են:

ՊՆ–ն ցավակցություն է հայտնում Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին։

307