Զինվորական գլխարկ

Ինչո՞ւ է բանակում պայմանագրային զինծառայող մահացել, և ինչու են թաքցրել փաստը. ՄԻՊ-ը կճշտի

246
(Թարմացված է 16:35 11.02.2019)
Այսօր ԱԺ-ում խնդրին անդրադարձել է նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի ճշտի, թե ինչի պատճառով է Ամանորին բանակում պայմանագրային զինծառայող մահացել և ինչու է այդ փաստը գաղտնի պահվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նախկին պրակտիկայից ելնելով և հանրության արձագանքից դատելով` ուզում ենք հասկանալ, թե որոնք են պատճառները»,- ասաց Արման Թաթոյանը:

Այսօր ԱԺ-ում խնդրին անդրադարձել է նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշել էր, որ իրենց հանձնաժողովը հարցն անպայման կուսումնասիրի ու կհասկանան, թե ինչ մեխանիզմների բացակայությունն է եղել պատճառը, որ դեպքից միայն մեկ ամիս անց է հայտնի դարձել զինծառայողի մահը:

Նշենք, որ օրեր առաջ ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, որ Ամանորի օրերին պայմանագրային զինծառայող է զոհվել, սակայն ՊՆ-ն թաքցրել է փաստը:

 

246
թեգերը:
Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
59 ահազանգ, 12 հաղորդում. ՄԻՊ–ի և Քննչական կոմիտեի տվյալները
Արմաշի հոգեբուժական կենտրոնում ՄԻՊ աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել
ՄԻՊ ներկայացուցիչներն առանց զգուշացնելու այցելել են երեխաների խնամքի կենտրոններ