Դիլիջան

Դիլիջանի սոցիալական աջակցության պետին կալանավորել են կաշառք վերցնելու համար

134
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: 3 անձի՝ սուտ մատնութան և 3 անձի՝ կաշառք տալու համար:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և  սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը  շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ  քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է:

Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թվականից մինչև 2018 թվականը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և  սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը  շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար:

Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի:  3 անձի՝ սուտ մատնութան և 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:   

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

134
Ըստ թեմայի
Բարգավաճ Հայաստանը երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Ծառուկյանը քվեարկեց
Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ–ի տեսանյութը
Չարաշահումներ, կաշառք, նոր բացահայտում. մեղադրանք է առաջադրվել տասը պաշտոնյայի