ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Վրաստանի ՆԳՆ-ն հայաստանցի գործընկերների ու Facebook սոցցանցի ադմինիստրացիայի շնորհիվ պարզել է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքի մասին տեսանյութը տարածողի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Բեսելիայի խոսքով՝ սկանդալային տեսանյութը սկսել են տարածել համացանցում հունվարի 28-ին։ Տեսանյութը պահելու ու սոցցանցերի միջոցով տարածելու մեղադրանքով 17 մարդ է ձերբակալվել։ Նրանցից երեքը, այդ թվում տեսանյութը Youtube-ում հրապարակողը, պետք է սպասեն դատարանի վճռին։

Մինչև վերջերս փնտրում էին գլխավոր տարածողին։
ՆԳՆ-ն պարզել է, որ հունվարին սկանդալային տեսանյութը Facebook-ում բազմաթիվ անգամ հրապարակել է buba lomtatidze անունով օգտատերը։ Նա Վրաստանի քաղաքացի Դ․Ի-ն է, որը սպանության համար գտնվում է Հայաստանի կալանավայրերից մեկում։ Այս մասին նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դ․Ի-ն 2016 թվականի նոյեմբերին կնոջ հետ լքել է Վրաստանը։
«Վրացական ու հայկական իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու խցի խուզարկման ընթացքում հայտնաբերվել է նրան պատկանող Samsung բջջային հեռախոս։ Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է համագործակցել հայ գործընկերների հետ, համապատասխան միջոցառումներ են անցկացվում լրացուցիչ ապացույցներ ստանալու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բեսելիայի խոսքով՝ այդ տեսանյութը եղել է երեք տարվա վաղեմություն ունեցող աղմկահարույց քրեական գործի նյութերում։ Այն ժամանակ տարբեր քաղաքական գործիչների ինտիմ տեսանյութերը հրապարակվել էին համացանցում ու հասանելի էին բոլորին։ Դրանք դիտել են հարյուրավոր, գուցե հազարավոր անգամ։ Բեսելիան հայտարարել է, որ տեսանյութերն արվել են Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք, այսինքն 2012 թվականի իշխանափոխությունից առաջ` որպես կոմպրոմատ այն ժամանակվա ընդդիմադիրների դեմ։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում հասարակությանը չներգրավվել հանցավոր գործունեության կամ դրա խրախուսելու մեջ և դադարել նման տեսանյութերի տարածումը։ Հակառակ դեպքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները համապատասխան միջոցներ կկիրառեն», - նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։
Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։
«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:



