ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Նելլի Դանիելյան. Որոշ ուսուցիչներ տարեվերջին 13-րդ աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ես ստացել եմ մի շարք տվյալներ, որ դպրոցներ կան, որ ստացել են, դպրոցներ կան, որ ամբողջությամբ չեն ստացել, դպրոցներ կան, որ չեն ստացել»,– ասաց նախարարը։
Ընդ որում, պետական բյուջեից աշխատավարձ ստացող ուսուցիչներին հավելավճարները, ըստ նախարարի, տրվել են դպրոցների տնօրենների որոշմամբ` իրենց ունեցած խնայողությունների հաշվին։
Թե որ դպրոցներում են աշխատում պարգևատրումներ ստացած ուսուցիչները, նախարարը չհստակեցրեց։ Մեզ ևս չհաջողվեց գտնել գոնե մեկ «երջանիկ» ուսուցչի։ Երևանյան ու մարզային ավելի քան 10 դպրոցներում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իրենց դպրոցում պետականորեն հաստատված աշխատավարձերից բացի, ուսուցիչներն այլ գումար չեն ստացել։
Պետության կողմից ֆինանսավորվող ոլորտներում ցածր աշխատավարձերի խնդիրը հատկապես մեծ հնչողություն է ստացել կառավարման համակարգի աշխատակիցներին տրված խոշոր պարգևատրումների ֆոնին։
Երևանի կենտրոնի հեղինակավոր դպրոցներից մեկում հայոց լեզու և գրականություն դասավանդող մի ուսուցիչուհի, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ վրդովված է կառավարության այն դիրքորոշումից, որ սոցիալական ծրագրերի համար բյուջեում միշտ գումար չի լինում, իսկ սեփական աշխատավարձերի ու պարգևավճարների համար պետական չինովնիկները միշտ գումար գտնում են։
«Մենք ի՞նչ կարևոր աշխատանք են անում, որ պարգևատրում ստանանք, պետության համար ամենակարևոր գործը պետական հիմնարկներում պարապ նստած սուրճ խմողներն են անում։ Դրա համար էլ մենք կոպեկներ են ստանում, իրենք` միլիոններ»,– ասաց մեր զրուցակիցը։
Երբ նախարարին փոխանցեցինք այս տեսակետը, նա պատասխանեց. «Պետական համակարգում պատշաճ պարգևատրումը ուղիղ կապ ունի մյուս ոլորտների աշխատավարձերի բարձրացման հետ։ Որովհետև եթե մենք ունենք արդյունավետ գործող պետական համակարգ և պատշաճ ֆինանսավորում, որի դեպքում լավ մասնագետներ կարող ես ներգրավել, պետությունն ավելի արդյունավետ կաշխատի, և տնտեսության մեջ կունենաս այնպիսի արդյունքներ, որոնք թույլ կտան մյուս ոլորտները ևս զարգացնել»։
Իսկ կառավարության փոփոխությունից հետո աշխատավարձի բարձրացման հույս փայփայող ուսուցիչները դեռ ստիպված կլինեն սպասել մինչև տնտեսությունը զարգանա այնքան, որ թույլ կտա «պատշաճ պարգևատրել» նաև իրենց։
Նախարարը վստահեցնում է, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ նախարարությունում աշխատում են։ Բայց փող դեռ չեն գտել։
«Շատ մեծ բյուջեների մասին է խոսքը։ Նախնական հաշվարկով` ուսուցիչների աշխատավարձերը շուրջ 10 տոկոսով բարձրացնելու համար ավելի քան 8 մլրդ դրամ է անհրաժեշտ»,– ասաց Հարությունյանը։
Նշենք, որ 2018թ–ի պետական բյուջեով օրենսդիր, գործադիր և դատական իշխանության աշխատողների աշխատա¬վարձի ֆոնդը սահմանված էր 65 մլրդ 390 մլն դրամ, 2019թ–ի բյուջեով այս հատկացումներն ավելացել են ևս 9 մլրդ–ով։ Այս տարի իշխանության 3 ճյուղերի աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է 74 մլրդ 571 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։
Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։
«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին



