«Նաիրի» բժշկական կենտրոն

Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա. ԲԿ–ի տնօրեն

138
Նախկին պատգամավորը կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Նրա խոսքով` փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել է բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում:

«Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:

Գնունին ավելացրեց, որ Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։

«Այդ խրոնիկ հիվանդությունն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,- ասաց նա։

Առայժմ հայտնի չէ` քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Նա նշեց, որ նախկին պատգամավորին հսկում են քրեակատարողական մարմինները։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։

138
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (143)
Ըստ թեմայի
Մկրտչյան. «Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ասում եմ, որ հպարտ եմ դրանով»
Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց
Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կրկնակի կալանքն անօրինական է. փաստաբան