Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու

Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու. տեսանյութ և լուսանկարներ

56
(Թարմացված է 17:49 09.02.2019)
Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետը բարի ծառայություն է մաղթել նրանց:

«Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշել է Օսիպյանը։

Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնել են սահման:

Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձել են ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:

  • Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու
    Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու
    © Photo : Sona Barseghyan / press office of the Police of RA

1 / 4
© Photo : Sona Barseghyan / press office of the Police of RA
Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու

Օսիպյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար:

Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով ու կրծքանշաններով:

Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:

56
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է անցնում Տավուշի սահմանագիծ մեկնած ոստիկանների ծառայությունը. լուսանկարներ
Ոստիկանության զորքի հաջորդ խումբը մեկնեց հայ–ադրբեջանական սահման. տեսանյութ
Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնեց առաջնագիծ. լուսանկարներ
Օսիպյանն իր ու Փաշինյանի անունից շնորհակալություն հայտնեց դիրքեր գնացողներին. տեսանյութ