Ռոբերտ Քոչարյան

Ինչու Ռոբերտ Քոչարյանը չի թաքնվի քննությունից. պարզաբանում է փաստաբանը

151
Քոչարյանի պաշտպանները դատարանում ասել են, որ իրենց պաշտպանյալը չի կարող թաքնվել քննությունից, դա պարզապես անհեթեթություն է։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննությունից թաքնվելու նպատակ չունի։ Այսօր՝ փետրվարի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելուն, ապա պարոն Քոչարյանը 2018-ի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը եղել է ազատության մեջ։ Քննիչը ևս հայտարարեց, որ այդ ընթացքում Քոչարյանը չի կատարել որևէ գործողություն, որը կվկայեր, թե նա ցանկանում է խանգարել քննությանը»,– ասաց Ալումյանը` նշելով, որ քննությունը խոչընդոտելու մասին պետք է դատել արդեն եղած փաստերից, անձի դրսևորած վարքագծից, ոչ թե վերացական դատողություններից:

Քոչարյանի փաստաբանական խումբը դատարանում ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահի կողքին անընդհատ ԱԱԾ բարձրաստիճան սպաներ կան, և նա չի կարող որևէ մեկին հանդիպել` առանց նրանց նախապես տեղեկացնելու, հեռախոսազանգերն էլ շատ հանգիստ կարող է վերահսկել համապատասխան մարմինը:

«Մենք ասում էինք, որ այս պայմաններում ամենաքիչն է հնարավոր, որ անձը մնալով ազատության մեջ` կարող է խոչընդոտել քննությանը: Կամ պատկերացնո՞ւմ եք` պարոն Քոչարյանը փորձի թաքնվել քննությունից: Ուղղակի անհեթեթություն է»,-ասաց Քոչարյանի պաշտպանը:

Ալումյանը նշեց, որ իրենք դատարանի որոշումը բողոքարկելու են ոչ միայն Վճռաբեկ դատարանում, այլևս դիմելու են Եվրոպական դատարան:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

151
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Труп младенца в канале

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 14-ամյա պատանու դին

1
Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը մի քանի ժամ կատարում էր որոնողական աշխատանքներ՝ տղայի դին հայտնաբերելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 14-ամյա պատանու դի։ Մահացախը 15-ամյա Մհեր Ե․-ն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը պատանի է ընկել։

Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը մի քանի ժամ կատարում էր որոնողական աշխատանքներ՝ տղայի դին հայտնաբերելու ուղղությամբ:

1
թեգերը:
Դիակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, ջրահեղձ, Հրազդան, Սևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Տաթևիկ Ռևազյան, արխիվային լուսանկար

«Ինչ լուրջ ա»․ Տաթևիկ Ռևազյանը դստրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել

16
(Թարմացված է 20:12 09.08.2020)
Փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 19–ին՝ Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում դստեր` Մոնթեայի հետ նոր լուսանկար է հրապարակել։

Մայրիկն ու բալիկը լողափին են, Տաթևիկը լայն ժպտում է, իսկ փոքրիկը կիսադժգոհ դեմք է ընդունել։ Նրա հագին գեղեցիկ վարդագույն շորիկ է և արևապաշտպան գլխարկ։

«Ինչ լուրջ ա», «սիրուններ», «շատ սիրուն բալիկ է, Տաթևիկ ջան, առողջ մեծանա»,- գրել են Ռևազյանի հետևորդները։

Հիշեցնենք՝ մայիսի 19–ին հայտնի դարձավ, որ ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` դստրիկը։ Նա լույս աշխարհ է եկել Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

16
թեգերը:
Դանիա, Սևան, Լուսանկար, դուստր, Տաթևիկ Ռևազյան
Ըստ թեմայի
Մոնթեան ու մայրիկը. Տաթևիկ Ռևազյանը՝ դստերը կրծքով կերակրելու մասին
Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն
Տաթևիկ Ռևազյանը նորածին դստեր լուսանկարն է հրապարակել. նա արդեն մեկ ամսական է