Սերժ Սարգսյան

ՀՔԾ-ում գոհ չեն Սերժ Սարգսյանի ցուցմունքներից. «Ժողովուրդ»

238
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ երրորդ նախագահին ամենայն հավանականությամբ կրկին կկանչեն հարցաքննության։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունից։ Հայտնի է, որ նա մարտի 1-ի քրեական գործի շրջանակում երկու անգամ հարցաքննվել է ՀՔԾ-ում:

«Հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որևէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը»մ– գրում է թերթը:

Պարբերականին հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել:

Ըստ թերթի` դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության:

238
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀԿ–ի իրավաբանները պատրաստվում են պաշտպանել Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանի եղբոր խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել
Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. ՀՔԾ