Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել. Փաշինյան

230
ՀՀ վարչապետը Facebооk–ում գրել է, որ նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»,– նշել է նա։

Ըստ Փաշինյանի` նշված ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար. նրանք կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է:

 

230
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1067)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է մասնավոր ընկերություններին
Նիկոլ Փաշինյանը խոսել է հիփոթեքային վարկերի մասին
Փաշինյանը հայտնեց` քանի նախարարություն կունենա ՀՀ կառավարությունը
Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների համար աշխատատեղեր է գտել
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հրավիրել է Երևան

6
(Թարմացված է 17:46 13.08.2020)
ՄԱԳԱՏԷ-ն Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալություն է, որը պարբերաբար գնահատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է Երևան մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Մտքերի հայկական գագաթնաժողովը» առաջին անգամ կազմակերպվել է 2019-ին, և այժմ դառնալու է ամենամյա։ Այս տարի այն նվիրված է լինելու էներգետիկային և արհեստական բանականությանը։

Արմեն Սարգսյանը Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում գրել է, որ Գրոսին իր մասնակցությամբ մեծ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։

Նամակի վերջում Սարգսյանը Գրոսիին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են:

ՄԱԳԱՏԷ-ն Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալություն է, որը պարբերաբար գնահատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը։

Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը

6
թեգերը:
ՄԱԳԱՏԷ, Արմեն Սարգսյան, Նախագահ
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
«Բոլորդ մեզ հետ հպարտանալու եք». աշխարհահռչակ գիտնականներին խոստացել է Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել
Արցախ

Հայաստան–Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են. ովքեր ու ինչպես կարող են մեկնել ԱՀ

15
(Թարմացված է 17:56 13.08.2020)
Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում  նաև ՀՀ քաղաքացիները օգոստոսի 12-ից սկսած Արցախ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայաստանի կողմից Արցախի հետ սահմանը փակ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` մեկնաբանելով սահմանների բացման մասին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` օգոստոսի 12-ի հայտարարությունը։

«Մեր կողմից փակ չէ Արցախի հետ սահմանը։ Հայաստանն Արցախ մուտքի որևէ սահմանափակում չի դնում։ Դա կարգավորվում է Արցախի իշխանությունների որոշմամբ»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ–ում ներկայացնելով Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարացնելու մասին որոշումը, նշեց, որ Իրանի ու Վրաստանի հետ ցամաքային սահմաններին դեռևս պահպանվում է սահմանափակումների նույն ռեժիմը։ Արցախի սահմանի վերաբացման վերաբերյալ Ավինյանը որևէ հայտարարություն չարեց։

Փոխարենը՝ խնդրին այսօր լուծում է տվել Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

Պարետի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած Արցախ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, միայն թե սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։

Թեստավորման պարտադիր պահանջը չի տարածվի միայն մինչև 6 տարեկան երեխաների վրա։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ նրանք Արցախից Հայաստան կարող են մուտք գործել միայն պարետի թույլտվությամբ, իսկ Հայաստանից Արցախ վերադառնալիս արդեն ստիպված կլինեն թեստավորվել ու իրենց հետ ունենալ թեստի բացասական պատասխանը։

Հիշեցնենք` Արցախի նախագահի որոշմամբ, Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետն այսօր երկարացվել է ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ն։

Հայաստանում ևս օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11–ը, 17։ 00–ն։

15
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Հայաստան, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել
Արցախում ևս ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. նոր տվյալներ
Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. վարակվածը հիվանդանոցի աշխատակից է
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել