Բռնություն

2018 թ.-ի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների աճ է գրանցվել

60
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 305 երեխա, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. 2018 թվականի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների աճ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 317 քրեական գործ՝ նախորդ տարվա 265 քրեական գործի դիմաց:

Նշված 317 քրեական գործերից 41-ը վերաբերել են ծեծին, 36-ը՝  սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ  16 տարին չլրացած անձի նկատմամբ, 16-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին։

Նշված դեպքերից 15-ի դեպքում կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածը, որ պատիժ է նախատեսում ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքում։

Քրեական 13 գործ է հարուցվել անառակաբարո գործողությունների, 11-ը՝ բռնաբարության, 10-ը՝ մարդուն առևանգելու համար։

Քրեական գործեր են հարուցվել նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։

Քրեական 3 գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելուն, ևս 3–ը` ինքնասպանության հասցնելու, սպանության և նորածնին սպանության հոդվածներով։

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,

Գրանցվել են դեպքեր ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու և այլ հոդվածներով։

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 305 երեխա, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան:

Տուժող ճանաչված 305 երեխաներից 66-ի նկատմամբ (տուժող երեխաների ընդհանուր թվի 21.6%) բռնությունն իրականացվել է ընտանիքի անդամի կողմից:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 69 քրեական գործ՝ 73 անձի վերաբերյալ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 2 միջնորդություն:

60
Ըստ թեմայի
Նախնական տվյալներով` Խաչատուրյան քույրերը հոր կողմից սեռական բռնության են ենթարկվել
«Դեմ կանգնել երեխաների հանդեպ բռնության մարտահրավերներին». Ա. Զեյնալյան
Թբիլիսիում բռնության ենթարկված Մեծ հայրենականի վետերան Սերգո Միրզոյանի վիճակը վատ չէ