ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Վերջնականորեն ավարտվեցին ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Facebook սոցիալական ցանի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն»,– նշել է նա:
Ըստ Փաշինյանի` վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն։ Նա կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք` դեռ 2018թ–ի դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է կրճատել նախարարությունների թիվը` 17-ից հասցնելով 12-ի։