Դեղատուն

Ինչպես է տղամարդը գողություն անում Երևանի դեղատներից մեկում. տեսանյութ

127
(Թարմացված է 12:16 08.02.2019)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը գումար հափշտակում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է անցած տարվա դեկտեմբերին Երևանի դեղատներից մեկում կատարված գողության տեսանյութը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:15-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

ՔՆԿ–ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

127