Դատավորի մուրճ

Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ

300
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախկին պատգամավորի ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արմսվիսբանկը»։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի հունվարի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը տեղեկացել է, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արմսվիսբանկը»։

«Խոսքը 25 մլն դրամ գումարի մասին է»,– նշված է հոդվածում։

Թերթը տեղեկացնում է, որ ՀՀ սնանկության դատարանի փետրվարի 1-ի որոշմամբ` «Ախթամար» ՓԲԸ–ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը։

Պարբերականը նշում է, որ նախկին պատգամավորի ընկերությունը պարբերաբար հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում, անգամ տուգանվել է մաքսային մարմին հայտարարագիր չներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն անցած տարի հետախուզում էր հայտարարել Լևոն Սարգսյանի նկատմամբ։

300
թեգերը:
Հայաստան
«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը բողոքի ակցիայի ժամանակ։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

24
(Թարմացված է 18:14 24.06.2021)
Փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց, քանի որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամներն ու համակիրները Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել։

Акция перед прокуратурой в поддержку Армена Чарчяна (24 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Նշենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում, համարելով, որ իշխանությունը հավատարիմ է մնում «եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին»։

Բողոքի ակցիայի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք մի պահանջ ունեն` ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունները և անհապաղ փոխի Չարչյանի խափանման միջոցը։

Акция перед прокуратурой в поддержку Армена Чарчяна (24 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Նշենք, որ Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց, քանի որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է։

«Արդեն մեկ օր անցել է, բայց դատախազությունից ոչ մի արձագանք չկա։ Այսօր, այստեղ հավաքված մեր հայրենակիցների կողմից կրկնում ենք այն պահանջը, որը ներկայացրել են պրոֆեսոր Չարչյանի փաստաբանները, հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Գլխավոր դատախազությունը դա հաշվի առնելով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր խափանման միջոցը փոխելու համար։ Հազարավոր կյանքեր փրկած մարդուն ճաղերի հետև են մտցնում հազարավոր կյանքեր խլած մարդու պահանջով»,–ասաց Մանուկյանը։

Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար

Նրա խոսքով`բժշկական անձնակազմը պատրաստվում է այլ բողոքի ակցիաներ իրականացրել։

24
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Բողոքի ակցիա, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Ջրի ծորակ

Մեղավորը շոգն է. ՀԾԿՀ–ում քննարկվել է ջրի մատակարարման խափանումների խնդիրը

9
Արդեն 3-րդ օրն է, ինչ սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին և պահանջում, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ որակի ծառայություններ մատուցի։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) այսօր քննարկվել է վերջին օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը` ինչու են հաճախացել ջրամատակարարման անջատումներն ու որքանով է դրանց համար պատասխանատու էներգետիկ համակարգը։

Ինչպես հայտնում են ՀԾԿՀ–ից, հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակն ու բաժանորդների դիմում-բողոքները, հանձնաժողովում կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:

Քննարկման արդյունքում կողմերը հանգել են եզրակացության, որ ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել Հայաստանում դիտվող եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի։

Արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:

Իրավիճակը կայունացնելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ:

Սպառողներին անհարմարություններից զերծ պահելու համար կողմերը պայմանավորվել են այսուհետ տեխնիկական բնույթի խնդիրների ի հայտ գալու դեպքում ձեռնարկել համատեղ միջոցառումներ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:

Հիշեցնենք` ամեն ինչ սկսվեց հունիսի 22-ին, երբ «Վեոլիա Ջուրը» հայտարարեց, որ ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում ընդհատումներն առաջացել են ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։ Դրանով պայմանավորված նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: ՀԷՑ-ն իր հերթին արձագանքեց «Վեոլիա Ջրի» հայտարարությանը` ասելով, որ ընկերության մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։

Արդեն 3-րդ օրն է` սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին` «Վեոլիա Ջուր» ընկերությունից պահանջելով պատշաճ որակի ծառայությունների մատուցում։

Ջրանջատումներ են գրանցվում ինչպես Երևանի տարբեր համայնքներում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Երբեմն դրանք տևում են մի քանի ժամ։

9
թեգերը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), «Վեոլիա Ջուր» ընկերություն, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Հայաստան