Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հաստատեց իր ծրագիրը

152
Փաշինյանը հայտարարեց` կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց ծրագիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` կառավարության ծրագիրը լիարժեք համապատասխանում է իշխանության ունեցած հայեցակարգային պատկերացումներին:

«Մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, և այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը` արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսի եղել է թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` կառավարության հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ ու քաջալերել մարդկանց`իրագործելու իրենց բիզնես ծրագրերը:

Վարչապետը նշեց, որ այսօրվա նիստում կառավարության ծրագրից բացի քննարկվելու է նաև կառավարության կառուցվածքի փոփոխության հարցն է և Հարկային օրենսգրքի նախագիծը։

Նա հայտարարեց նիստի ուղիղ հեռարձակումը դադարեցնելու մասին` ասելով, որ աշխատանքային քննարկում ունի կառավարության անդամների հետ:

Այսօր լրանում էր կառավարության ծրագրի ընդունման համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը: Կառավարության հաստատումից հետո այն պետք է ներկայացվի ԱԺ, որից հետո Ազգային ժողովը կհայտարարի նստաշրջանը շարունակելու օրը` կառավարության ծրագիրը քննարկելու ու ընդունելու համար:

Հիշեցնենք` փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել է գործադրի հաստատմանը և հրապարակվել էր կառավարության կայքում, սակայն նիստի ընթացքում պարզվել էր, որ խմբագրական բնույթի թերություններ կան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հետաձգել դրա ընդունումը մինչև փետրվարի 8-ը և ընդունել շտկումներ անելուց հետո:

152
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը դրական փոփոխություններ է արձանագրել ՃՏՊ–ների հարցում. ի՞նչն է ոգևորել վարչապետին
Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Հայերեն տեքստերը գրեք հայատառ»
Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է մասնավոր ընկերություններին
Նիկոլ Փաշինյանը խոսել է հիփոթեքային վարկերի մասին