Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է մասնավոր ընկերություններին

161
ՀՀ վարչապետը Facebook–ի իր էջում անդրադարձել է մասնագիտական կրթության վերածննդին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

«Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք»,– գրել է վարչապետը:

Նրա խոսքով` ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաև մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի և այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է ևս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում:

Փաշինյանը կոչ է անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացն ընդլայնելու համար:

161
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը ողջունել է Մակրոնի՝ ապրիլի 24-ը Եղեռնի հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը
Փաշինյանը դրական փոփոխություններ է արձանագրել ՃՏՊ–ների հարցում. ի՞նչն է ոգևորել վարչապետին
Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Հայերեն տեքստերը գրեք հայատառ»