Ատոմ Ջանջուղազյան

Ջանջուղազյանը հայտնեց, թե քանի տոկոս են կազմել նախարարության պարգևավճարները

301
(Թարմացված է 16:39 07.02.2019)
Ֆինանսների նախարարը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրերն այն մասին, թե իր տարեվերջյան վարձատրությունը 10 000 դոլար է կազմել։ Փոխարենը հուշեց, թե որտեղ կարելի է ծանոթանալ իր եկամուտների չափերին։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ֆինանսների նախարարության աշխատակիցները 2018թ–ին ստացել են այնքան պարգևավճար, որքան նախատեսված է եղել պետական բյուջեով։ Այսօր` փետրվարի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ԱԺ-ի կողմից հաստատված «Բյուջեի մասին» օրենքով Ֆինանսների նախարարության համար նախատեսված պարգևավճարների ֆոնդից ավելի չի վճարվել: 2018 թվականին եղել է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս՝ գումարած 30 տոկոս: 10 տոկոսը քաղաքացիական ծառայողների համար օրենքով նախատեսված չափն է, 30 տոկոսն էլ եղել է պարգևատրման համար նախատեսված առանձին ֆոնդ»,– ասաց նախարարը։

Լրագրողները փորձեցին ճշտել` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե Ատոմ Ջանջուղազյանն անձամբ տարեվերջին 10 000 դոլարին համարժեք դրամ է ստացել։ Ֆինանսների նախարարը չցանկացավ հրապարակել իր վարձատրության չափը, բայց խորհուրդ տվեց սպասել իր հայտարարագրի հրապարակմանը։

«Կարող եք հանգիստ ուսումնասիրել, թե որքան եմ ստացել 2017 թվականին՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, և ոչ շատ հեռու ապագայում հնարավորություն կունենաք նաև համեմատելու, թե ինչքան եմ ստացել 2018-ին: Դա մոտավորապես 10 տոկոսի տարբերություն է՝ 2017-ի համեմատ: Ինձ թվում է՝ առնվազն 10 տոկոսի չափով իմ պատասխանատվությունը 2018 թվականին ավելացել է»,- ասաց նա:

Նշենք, որ ֆինանսների նախարարն ԱԺ էր հրավիրվել «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման։ Խմբակցությունը պետական պաշտոնյաների հետ դռնփակ հանդիպումներ է կազմակերպում` հանրային լայն քննարկման արժանացած պետական ու համայնքային կառույցներում պարգևավճարների աղմկահարույց թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Հունվարի 29-ին «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպել էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

301
Ըստ թեմայի
Պաշտպանության նախարարը չի հերքում. պարգևավճարներ տրվել են, այն էլ` մեծ
Պարգևավճարներն արդեն ավելի արդարացի կբաշխվեն. Փաշինյանը բացատրեց` ինչպես
«Բոլոր աշխատողներն իմ բարեկամներն են». ֆինանսների նախարարը` պարգևավճարների մասին
Երևանի քաղաքապետարանում 2 միլիոնից ավելի պարգևավճար ստացող է եղել. հրապարակվել է ցուցակը
Երևանի քաղաքապետարանը «նոու–հաու» է գտել, իսկ մենք խոսում ենք պարգևավճարների մասին