Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Հայերեն տեքստերը գրեք հայատառ»

731
Նիկոլ Փաշինյանի համար բոլոր օրերը փետրվարի 7 են։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է համացանցում հայատառ գրելու խնդրին։

«Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ»,– գրել է նա:

Փաշինյանը նշել է, որ դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր կարդում են գրառումները։

Նշենք, որ այս գրառմանն անմիջապես հաջորդել են մեկնաբանությունները, որոնց թվում քիչ չեն նաև լատինատառ գրառումները։

731
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը դրական փոփոխություններ է արձանագրել ՃՏՊ–ների հարցում. ի՞նչն է ոգևորել վարչապետին
Նիկոլ Փաշինյանի «դուխովի» նոր չափաբաժինը. ներդրումներն ուրախացրել են վարչապետին
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է 6 պաշտոնյայի
Հունաստանի խորհրդարան

Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

4
(Թարմացված է 14:46 08.07.2020)
Փաստաթղթի վավերացմանը դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը: Կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում», «Հունական լուծում» և «Մերա 25 » կուսակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել հունիսի 24-ին:

Հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս (Նասոս) Եվֆիմիու Աթանասիոսը:

Համաձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» (Կինիմա Ալաղիս), «Հունական լուծում» (Էլլինիկի Լիսի) և «Մերա 25 » կուսակցությունները:

Դեմ է արտահայտվել Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն արդեն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայաստան- ԵՄ համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենք

4
թեգերը:
համաձայնագիր, Հունաստան, Եվրամիություն, Հայաստան
Ըստ թեմայի
Չեխիան վավերացրել է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը
Գերմանիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ստորագրվել է ռեադմիսիայի մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կիրարկող արձանագրություն
Ամպրոպաբեր ամպեր. արխիվային լուսանկար

Սև ծովից ցիկլոն է գալիս. Սուրենյանն ասել է` ինչպես պաշտպանվել

47
(Թարմացված է 14:31 08.07.2020)
Հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը շարունակում է նորմայից բարձր մնալ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 9-13-ին` հատկապես երեկոյան ժամերին, Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները` մինչև 25-30մ/վրկ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հայաստանում ուժգին քամի է լինելու. ցիկլոնը վտանգավոր է

«Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,–գրել է Սուրենյանը:

Նա հիշեցրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր և խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել

47
թեգերը:
ցիկլոն, Հայաստան, Անձրև, Քամի, Գագիկ Սուրենյան
Ըստ թեմայի
Գագիկ Սուրենյանը կոչով դիմել է գյուղատնտեսներին
Տորնադո Գավառ քաղաքում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հայկական ամառը մոտենում է. Գագիկ Սուրենյանը 37-38 աստիճան տաքություն է կանխատեսում

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում

0
Դիմակ չդնելու համար ոստիկանները փորձել են տուգանել մի տղամարդու, սակայն վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է եղել և չի ենթարկվել ոստիկանների պահանջներին։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում տեսանյութ է տարածվել` հերթական անգամ փորձ անելով խեղաթյուրել ոստիկանության գործողությունները։

Ստեփանավանում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև։ Ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպի տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ` իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չդնելու համար։

«Հուլիսի 3-ին Ստեփանավանում ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի միջոցով տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

Տղամարդը ձերբակալվել է։

Ոստիկանությունը հայտնում է նաև, որ նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ՃՈ–ի օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։

Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում դիմակ դնելը պարտադիր է հանրային տրանսպորտում և նույնիսկ փողոցում։ Միակ բացառությունը տունն է և սրճարանը։

Դիմակ չդնելու համար քաղաքացիները կարող են տուգանվել 10 000 դրամի չափով։

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

0
թեգերը:
ալկոհոլ, տղամարդ, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Ստեփանավան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում