ՀԱկոբ Արշակյան

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել պաշտոնից

280
(Թարմացված է 11:05 07.02.2019)
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին գրած իր դիմումը։ Փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել հավակնոտ ծրագրերի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված իր պաշտոնանկությունը։

Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրեր առաջ ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել վարչապետին։

«Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել`այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով»,– գրում է Ավագյանը։

Նա նաև հրապարակել է հրաժարականի դիմումը, որտեղ ևս մեկնաբանել է իր որոշումը։

«Ամփոփելով իմ պաշտոնավարման վեց ամսից ավելի ժամանակահատվածը, գնահատելով այն արդյունքներն ու հանրության սպասելիքները, որոնց համար ես համաձայնել էի անցնել պետական ծառայության, հաշվի առնելով մի շարք պատճառներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու փոքր հավանականությունը` խնդրում եմ ձեզ ազատել ինձ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,– գրված է հունվարի 30-ին վարչապետին ուղղված Ավագյանի դիմումում։

Հիշեցնենք` փետրվարի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հակոբ Ավագյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշում էր կայացրել։

Ավագյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թ.–ի հուլիսի 17-ին։

280
թեգերը:
ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան
Եկեք «եթե»–ներով չխոսենք. ինչպես են հանքերը փչացրել Հայաստանի տնտեսական ցուցանիշները
Շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք. Փաշինյանն ընդունել է գինեգործներին