Ինեսսա Գաբայան

Բարեգործությունը չփրկեց. Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից

306
(Թարմացված է 17:46 06.02.2019)
ՀՀ վարչապետն Ինեսսա Գաբայանին ազատել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա աշխատեց 7 ամիս։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետն այսօր` փետրվարի 6-ին, որոշում է կայացրել Ինեսսա Գաբայանին ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Այս հրամանից շուրջ 2 շաբաթ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ինեսսա Գաբայանը կոմիտեի 100-ից ավելի աշխատողների 150 տոկոս պարգևատրումներ է տվել։

Կոմիտեից լրագրողներին հայտնել էին նաև, որ Ինեսա Գաբայանը ինքն իրեն պարգևատրվել է, բայց պարգևավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Ըստ մամուլի` Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին:

Հիշեցնենք`Ինեսսա Գաբայանն այդ պաշտոնում աշխատեց շուրջ 7 ամիս։ Նա նշանակվել էր 2018 թ.–ի հուլիսի 10–ին։

Մինչ այդ Ինեսսա Գաբայանը զբաղեցնում էր փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ և այդ ոլորտում խորհրդատվության տրամադրմամբ զբաղվող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Նա ընկերության հիմնադիր, սեփականատեր Գրիգոր Գաբայանի դուստրն է։

306
թեգերը:
ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Գյուղացիներն ըմբոստացել են. ե՞րբ է իշխանությունը լուծելու ջրի հարցը
Թող ապացուցի. ՀՀ ջրային կոմիտեի ղեկավարը մարտահրավեր է նետել նախարար Պապիկյանին
Բնապահպանները դատախազությունից պահանջում են քրգործ հարուցել որոշ պաշտոնյաների նկատմամբ