Իջևան

Ծնունդով տավուշցի մարզպետն ընտանիքով վերադառնում է հայրենի մարզ

326
Տավուշի նորանշանակ մարզպետը խոստացել է խթանել ներդրումներն ու ապահովել արդար մրցակցություն։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Տավուշի մարզում թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է։ Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Մեր խնդիրն է, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորություններն առավելագույնս ռեալիզացնի` ի բարեկեցություն իր ընտանիքի ու համայնքի»,– ասաց մարզպետը։

Չոբանյանը կարևորեց նաև ներդրումների խթանումը` առաջնահերթությունը վերապահելով տեղացի գործարարներին։

Մարզպետը հիշեցրեց`սահմանամերձ համայնքներում ներդրողներն ունեն լուրջ հարկայի արտոնություններ։ Բայց դրանցից օգտվողները շատ քիչ են։ Իսկ Տավուշի 300 կմ–անոց սահմանն ու դրա հակառակ կողմից հնչող կրակոցները նորանշանակ մարզպետին չեն անհանգստացնում։

«Այդ նույն պայմաններում մարդիկ, երեխաներն ապրում են, աշխատում են, և մենք պետք է նկատի ունենանք`քանի որ գտնվում ենք պատերազմական գոտում ամեն օր, մեր ամբողջ կյանքի ընթացքում, քնելիս ու արթնանալիս առնչվելու ենք դրա հետ։ Սա է պատճառը, որ բացասականից բացի կան նաև դրական երևույթներ` նույն այդ հարկային արտոնությունների տեսքով»,– ասաց նա։

Տավուշի նորանշանակ մարզպետն արևային համակարգեր արտադրող «Արփի Սոլար» ընկերության հիմնադիրն է, հետևաբար լրագրողներին մտահոգում էր մարզում այդ ոլորտում արդար մրցակցության խնդիրը։

Айк Чобанян
Հայկ Չոբանյան

«Արդար մրցակցության բոլոր մեխանիզմները կան, և կառավարությունն ունի համապատասխան կամք, որպեսզի այդ մեխանիզմները գործի դրվեն ու որևէ մեկի շահին չծառայեն։ Կարևոր չէ` ինչ պաշտոնյա է` բարձր, թե ցածր»,– ասաց Չոբանյանը։

Տավուշի նորանշանակ մարզպետը նշեց նաև` այսօրվանից ընտանիքով տեղափոխվում է Տավուշի մարզում բնակության։

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թ.–ին, Տավուշի մարզի Տավուշ գյուղում: 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը, 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան: 1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:

2003-2012 թթ. ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

2006-2013թթ. եղել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության խորհրդի անդամ:

2012 թ. Հիմնադրել և մինչև 2018թ. ղեկավարել է «Արփի սոլար» ընկերությունը:

2014-ից աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն:

2018-ին հիմնադրել է «Ֆրիներջի» ընկերությունը, որի գլխավոր տնօրենն է:

326
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Խոշոր հրդեհ Տավուշում. սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ ու հորթեր
Սարգսյանը կոկորդիլոսներով լի այգի կբացի երեխաների համար. պարզվեց` կոկորդիլոսն ինչ թռչուն է