Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Կառավարության ծրագրում նշված է` Հայաստանը կխորացնի ՌԴ–ի հետ հարաբերությունները

107
(Թարմացված է 15:20 06.02.2019)
Երևանը կաշխատի Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը լինելու է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը պետք է հաստատվի այս շաբաթվա ընթացքում։

«Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,– նշված է նախագծում։

Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը։

Հիշեցնենք` ըստ ՀՀ Սահմանադրության ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի»` կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Գործադիրի այսօրվա նիստում կառավարության նախագիծը չհաստատվեց։

Կառավարության անդամները որևէ դիտողություն չարեցին ծրագրի բովանդակային մասի վերաբերյալ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ ծրագրի հիմքը «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն է։

Քանի որ կառավարությունը մինչև ուրբաթ դեռ ժամանակ ունի, որոշվեց որոշ շտկումներ անելուց հետո ուղարկել խորհրդարան։

Կառավարության ամբողջական տեքստը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում (23-րդ կետ, հավելված)։

107
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (78)
Ըստ թեմայի
Խմելու ջրի սակագինն այս տարի չի բարձրանա. կառավարությունը «Վեոլիա ջրին» կվճարի ապառիկով
Գիտնականները գործազուրկ չեն դառնա. կառավարությունը հետողորմյա արեց
Կառավարությունը չզիջեց էլեկտրաէներգիա արտահանելու ու ներկրելու մենաշնորհը
Ռուսաստանի հետ մի շարք կարևոր արդյունաբերական նախագծեր ենք քննարկում. Փաշինյան
Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի նոր իշխանությունն առաջադիմի. Կռիլով
Հայաստանի և Ռուսաստանի գործարարների կապերի սերտացումն են քննարկել Փաշինյանն ու Տիտովը