Սամի Նասերի

«Տաքսի» ֆիլմի աստղը կգա Երևան

148
Վերջին տարիներին Սամի Նասերիի կինոկարիերան այնքան էլ հաջող չի ընթանում, բայց նրա անունը, միևնույն է, չի անհետանում ԶԼՄ–ների լրահոսից։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին Երևանում ներկա MIX FIGHT 40 մրցաշարին։ Այս մասին հայտնում է K1 ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախկին «Միկա» մարզադահլիճում փետրվարի 24-ին կայանալիք մրցաշարը կմեկնարկի ժամը 18:30-ին:

Կանցկացվեն չեմպիոնական գոտու համար 3 մենամարտեր, որոնցից մեկին կմասնակցի խառը մենամարտերում Հայաստանի առաջատար մարզիկներից Դավիթ Խաչատրյանը:

Սամի Նասերին ծնվել է Փարիզում։ «Հայրենասերները» ֆիլմում խաղացած դերի համար 2006 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է արծաթե մրցանակի։ 

2000 թվականից Սամի Նասերիի անունը հաճախակի հայտնվում է դատական հաշվետվություններում կռիվների, վիրավորանքների ու խմած վիճակում ավտոմեքենա վարելու համար։ 2003 թվականին նա ձերբակալվել է ճանապարհին ագրեսիվ վարք դրսևորելու համար, երբ ծեծել է մեկ այլ վարորդի։ Հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ ռեստորանում ծեծել է Von Dutch ֆիրմայի ոճաբանին։ 2007 թվականին հարձակվել է գիշերային ակումբներից մեկի պահակի վրա։ 2008 թվականին Սամի Նասերին, վարորդական իրավունքից զրկված լինելով, անուշադրության պատճառով վրաերթի էր ենթարկել Փարիզի ոստիկանության աշխատակցուհուն։

2009 թվականին նա կրկին հսկողության տակ առնվեց` այս անգամ դանակահարության համար: 2011 թվականին 16 ամսով հայտնվեց բանտում` փորձաշրջանը խախտելու համար: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք` ինքնասպանության փորձ կատարելու համար։ Նա փորձել էր կտրել իր կոկորդը։ Բանտի աշխատակիցների հայտարարության համաձայն՝ Նասերին ինքնասպանության փորձ չէր կատարել, այլ հոսպիտալացվել էր երիկամի փոխպատվաստման վիրահատության ենթարկվելու համար:

2013 թվականին Սամի Նասերին ձերբակալվել է թմրավաճառների հետ կռվելու համար[9]: 2014 թվականին կռվել էր իր ընկերուհիներից մեկի հետ։ Նրանք երկուսով կանգնել են դատարանի առջև: Նույն թվականին ձերբակալվել է` կնոջը դանակով սպառնալու համար, իսկ մի քանի ամիս անց` ընտանեկան բռնության համար: 2016 թվականի մայիսին ոստիկանությունը նրան Կաննում կանգնեցրել է ուկրաինական վարորդական վկայականի համար:

148