Տավուշի մարզի բնակիչներ

Երկու մարզեր նոր մարզպետ ունեն

115
ՀՀ վարչապետը մարզպետներին հիշեցրեց` որն է մարզերի առաջնահերթ խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին։

«Մեզ համար առաջնահերթ խնդիր է մարզերում նոր ներդրումային ծրագրեր իրականացնելը, ինչը կբերի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման»,– ասաց նա։

Փաշինյանը նաև շեշտեց, որ ներդրումային ծրագրերը մարզերում չպիտի բախվեն որևէ արհեստական խոչընդոտի։

Նշենք, որ Պետրոսյանը կփոխարինի Կարեն Սարուխանյանին, իսկ Չոբանյանը` Վահե Ղալումյանին, որոնք մի քանի ամիս աշխատեցին մարզպետի պաշտոնում (Ղալումյանն ու Սարուխանյանը յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից)։

115
թեգերը:
Հայաստան