00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում 6 դպրոց կքանդեն

© Sputnik / Aram NersesyanСредняя школа имени Тиграна Меца села Птхунк
Средняя школа имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դպրոցներից 46–ը վտանգավոր են երեխաների համար։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց լուծել հարցն ու բացառել կոռուպցիան։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դպրոցների շենքերը պետք է կանգուն մնան։ Այս պայմանն ապահովելու համար կառավարությունը մտադիր է քանդել որոշ հին ու խարխլված դպրոցների շենքերը և դրանց փոխարեն կառուցել նորերը։ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց մինչև 2019թ–ի վերջը սկսել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի, Երևանի «Հերացի» ավագ դպրոցի, Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի շենքերի ապամոնտաժման աշխատանքները։

Сероб Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, 5 ժամ էլ` տնային աշխատանք»

Կառավարության նիստում ներկայացնելով որոշումը` Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հիշյալ շենքերի «տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շենքերում բետոնե շաղախը ժամանակի ընթացքում կորցրել է իր ամրությունը և վերածվել ավազի»:

Տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` դրանք ամրացման ենթակա չեն: Արդյունքում որոշվել է դրանցից երկուսը՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցն ու Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը քանդել ամբողջապես, մյուս 4-ը՝ մասնակի։

Վարչապետը հետաքրքրվեց, թե հայաստանյան դպրոցներից քանիսն ունեն անվտանգության խնդիր։

Պապիկյանը հայտնեց, որ ուսումնասիրված դպրոցներից 46-ն արդեն խնդրահարույց է համարվել, մյուսներն ուսումնասիրվում են։ Այս 46-ից միայն 6-ի հարցերը լուծելու որոշումը զայրացրեց Նիկոլ փաշինյանին։ «Եթե գումարը կա, խնդիրը որոշված է, ինչու չենք քայլեր ձեռնարկում»,- ասաց Փաշինյանը։

Նախարարը խոստացավ քննարկել հարցը շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Պետք չէ քննարկել։ Պետք է վարկային միջոցներն օգտագործել, նախագիծ մշակել ու անցնել առաջ»։

Школьники села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Դպրոցին հայեցակարգ է պետք. միայն այդ ժամանակ Նարեկացուն կդադարեն տիեզերագնաց անվանել

Վարչապետը բարձրացրեց նաև շինարարության որակի հարցը։

«Այդ շենքերի ճակատին կարծես գրված է պետական շինարարություն։ Այս մոտեցումը պետք է փոխել։ Հա դե դպրոց է էլի, մեկ է` երեխեքը քանդելու են։ Ոչինչ, դուք սարքեք, թող երեխեքը քանդեն»,- ասաց վարչապետը։

Զուգահեռաբար մեկնարկում են նոր շենքերի նախագծման աշխատանքները։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծվել են տիպային դպրոցների շենքեր, և նախագծերի մշակման համար լրացուցիչ գումար ծախսելու կարիք չկա։

«Շինարարությունն ամենաատկատատար ոլորտն է։ Երբ ասում ենք` կոռուպցիայի դեմ պայքար, սա պետք է այստեղից սկսենք,որովհետև գաջը կարելի է մի քիչ բարակ քսել, ավազը մի քիչ շատ լցնել։ Պետական շինարարություն է, կընդունվի, կանցնի»,- ասաց վարչապետը՝ կարևորելով, որ պատվիրատուն պետք է վերահսկի շինարարության որակը։

Վարչապետը հանձնարարեց ամենասեղմ ժամկետներում լուծել դպրոցաշինության խնդիրները, քանի որ խարխուլ շենքերի թիվն ամեն տարի ավելանում է։

Նշենք, որ կառավարության այս որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման պայմանագրով, որով արդեն իսկ ֆինանսավորվել է 20 դպրոցների շինարարության ֆինանսավորումը։

Լրահոս
0