Երևան

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

89
(Թարմացված է 20:11 05.02.2019)
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 6-7-ը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է թույլ անձրև:

89
թեգերը:
Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (354)