Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը բացատրեց` ինչու է շնորհակալ Արմեն Աշոտյանին

206
«Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Եվրանեսթում» ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր` փետրվարի 5-ին, լրագրողներին պատմեց, թե ինչ է խոսել պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ հունվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ։

«Ես եմ առաջարկել հանդիպել պարոն Աշոտյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեցերորդ գումարման ԱԺ-ում Եվրանեսթի պատվիրակությունը ղեկավարել է պարոն Աշոտյանը: Խոսել ենք արդեն իսկ իրականացված աշխատանքների մասին։ Խոսել ենք նաև ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից, ինչպես նաև, թե ինչ հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019 թվականի աշնանը սպասվող լիագումար նիստին և հնարավոր ինչ հակամեխանիզմներ պետք է ձեռնարկի հայկական պատվիրակությունը,– ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ մտքերի ու փորձի փոխանակում է եղել, ինչի համար շնորհակալություն է հայտնել Աշոտյանին։

Նշենք, որ «Եվրանեսթում» ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական կայքում հայտնել էր, որ հանդիպել է Մխիթարյանի հետ` նշելով, որ շատ ճիշտ է վարվել։

206
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ցավոք, նախկինների և ներկաների միջև աշխատանքային շփումները դեռ բացառություն են. Աշոտյան
«Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր». Աշոտյանի տպավորությունը եվրոպական այցից
Իշխանությունը փորձում է Freedom House–ի զեկույցից «թավշյա դրախտի» գովազդ ստանալ. Աշոտյան
Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна

Ովքե՞ր են կանգնած Beeline-ը գնել ցանկացող Novatel–ի ընկերության հետևում. մանրամասներ

3
Ինչ ֆինանսական միջոցներով է ընդամենը երկու ամսում ստեղծված ընկերությունը «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասն ուզում գնել։ Novatel ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երկու ամիս առաջ բացված Novatel ընկերությունը բանակցություններ է վարում «ՎԵՈՆ Արմենիայի» գլխավոր գրասենյակի հետ ընկերությունը գնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Novatel ՍՊԸ–ը գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը։

«Արդեն իսկ լուրջ քայլեր ենք արել, բանակցությունները վերջին փուլում են։ Դրանք ընթանում են «Վեոնի»` Ամստերդամում գտնվող գլխամասային գրասենյակի հետ։ Ընկերության հետ գաղտնիության պայմանագիր է կնքվել, ուստի մեր կողմից ներկայացված գնառաջարկի մասին չենք կարող հայտնել»,–ասաց Երզնկյանը։

Նա հայտնեց, որ Novatel ընկերությունը ստեղծվել է երկու ամիս առաջ։ Ընկերության ղեկավարները ընկերներ են, որոնք ծնվել և մեծացել են Երևանում, գործարարությամբ են զբաղվում։  Երզնկյանի խոսքով` իրենք աշխատել են միջազգային համբավ ունեցող հեռահաղորդակցման ընկերություններում, այսինքն` մեծ փորձ ունեն։

Ի դեպ, Novatel-ը, ի տարբերություն Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի նորաստեղծ Team ընկերության, «ՎԵՈՆ»-ի գնման համար չի դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Պատճառը, ըստ Երզնկյանի, այն է, որ Եսայանների ընկերությունն ուզում է գնել «ՎԵՈՆ»–ը` իրենց ընկերության հետ միավորելու համար, իսկ Երզնկյանն ուզում է գնել այն` պահպանելով «ՎԵՈՆ»–ի ողջ անձնակազմը։

«Հենց այս պատճառով էլ կարծում ենք, որ ՏՄՊՊՀ–ի հետ որևէ խնդիր չենք ունենալու։  Այն, որ Եսայաններն արդեն իսկ հանձնաժողովի թույլտվությունը ստացել են «ՎԵՈՆ»–ի գնման համար,  դա որևէ առավելություն չի տալիս նրանց։ Եթե կարիք լինի, մենք նույնպես կդիմենք ՏՄՊՊՀ, սակայն գլխամասային գրասենյակի հետ բանակցություններից հետո»,–ասաց Երզնկյանը։

Այս պահին, ըստ նրա, «ՎԵՈՆ»–ը պետք է ընտրություն կատարի երկու ընկերությունների միջև։ Երզնկյանը հերքեց շրջանառվող լուրերը, որ իրենք Ucom–ի սեփականատերերի հետ առնչություն ունեն։ Նա նշեց, որ Ucom–ի ղեկավարների` Խաչատրյանների հետ կապ չունեն, անգամ անձնապես ծանոթ չէ նրանց հետ։ 

Երզկյանը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ուզում են գնել ամբողջությամբ, և եթե հնարավորություն լինի մասնակի բաժնետեր լինելու, ապա չեն համաձայնի։ Ինչ վերաբերվում է ֆինանսական միջոցներին, ապա նա վստահեցնում է, որ համաշխարհային համբավ ունեցող ֆինանսական կազմակերպություններն են մասնակից լինելու այդ գործում, որոնց նախնական համաձայնությունն արդեն իսկ ունեն։ Երզնկյանը ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ գոյություն ունի «գաղտնիության պայմանագիր»։

Նրա խոսքով` ընկերությունը ստեղծվել է հատուկ «ՎԵՈՆ Արմենիայի»  գնման գործարքին մասնակցելու համար։

Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ Հայկ Եսայանը հայտարարեց Ucom–ը լքելու մասին։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները հիմնադրել են «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» (ապրանքանիշը` Beeline) գնելու հարցով:

Հուլիսի 10-ին ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը: Ինչ վերաբերում է Ucom–ին, ապա ընկերության տնօրենն այժմ Արա Խաչատրյանն է։ Նա եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Մայիսին Խաչատրյանը ԱԱԾ էր հրավիրվել` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Գագիկ Խաչատրյանն այս պահին կալանավորված է, իսկ տղաները հետախուզման մեջ են։

3
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Beeline Armenia, Անդրեյ Պյատախին («ՎԵՈՆ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն)
Երևան, քայլող մարդիկ

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

1
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում ներկայացրել է, թե ինչ աջակցությւն է հատկացվել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսվարողներին ու աշխատողներին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարության սահմանած տարբեր աջակցության ծրագրերով քաղաքացիներին ու տնտեսվարողներին ընդհանուր առմամբ հատկացվել է 144 մլրդ դրամ գումար։

«Այս 144 մլրդ դրամից մոտ 92.4 մլրդ դրամը տրվել է բանկային համակարգի կողմից, 26.2 մլրդ դրամը տրամադրվել է որպես սոցիալական աջակցություն տարբեր շահառուներին, տնտեսվարողներին կառավարության կողմից տրվել է մոտավորապես 17.5 մլրդ դրամ` որպես ուղիղ աջակցություն և 19.9 մլրդ դրամ` որպես փոխառություն»,– նշեց Ավինյանը։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ կառավարությունն այժմ քննարկում է հանրային սննդի ոլորտի` համավարակի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու հարցը։

Կես միլիոն մարդ սոված է մնալու․ Ծառուկյանը ճգնաժամից խուսափելու լուծումներ է առաջարկում

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2020թ–ի մարտի 16-ից ՀՀ–ում հայտարարված արտակարգ դրության ու տնտեսական սահմանափակումների հետևանքով տուժած ոլորտների տնտեսվարողների ու աշխատողների համար առ այսօր ընդհանուր առմամբ 22 աջակցության ծրագիր է իրականացրել։

1
թեգերը:
ԱԺ, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, ծրագիր, կառավարություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. վարձու աշխատողներից ովքե՞ր կներառվեն ծրագրում
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել
Հայաստանն աջակցություն է խնդրում աշխարհից