Ինքնաթիռ

«Ուրալյան ավիաուղիները» առանց սնունդի են թողնելու Վոլգոգրադ–Երևան չվերթի ուղևորներին

74
(Թարմացված է 13:26 05.02.2019)
Վոլգոգրադ–Երևան չվերթը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերին։ Դեպի Երևան չվերթները երեքշաբթի և ուրբաթ օրերին են։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը հանել է սնունդը էկոնոմ դասի որոշ չվերթների ընթացքում, այդ թվում` Վոլգոգրադ –Երևան ուղղությամբ։ Volgasib.ru պարբերականը հայտնում է, որ նման որոշում է կայացվել ծախսերը օպտիմալացնելու նպատակով։

Ընկերության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ այդ քայլը թույլ կտա խուսափել տոմսերի գների բարձրացումից։ Անցյալ տարի կերոսինի գինը բարձրացել է 30%–վ, իսկ օդանավակայանների սպասարկման գինը` 20%–ով։

«Այդ գործոնները բացասական ազդեցություն ունեն տոմսի ընդհանուր արժեքի վրա։ Մենք փորձում ենք նվազեցնել գնաճը», – ավելացրել է «Ուրալյան ավիաուղիների» ներկայացուցիչը։

Միաժամանակ ընկերությունում ընդգծել են, որ փոփոխությունները վերաբերում են միայն մի քանի ուղղություններին, և այն ժամանակավոր բնույթ է կրելու` մինչ մարտի 31–ը։

Մասնավորապես, սնունդ չի լինելու էկոնոմ դասի կարճ չվերթների ընթացքում (ընդհանուր առմամբ` 21 չվերթ, որոնց տևողությունը երկու ժամից պակաս է)։ Այդ չվերթների շարքում է Վոլգոգրադից Երևան ուղղությունը։

Չվերթը դեպի Հայաստանի մայրաքաղաք մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերին։ Երևան կարելի է գալ երեքշաբթի և ուրբաթ օրերին։ Հետդարձի չվերթներն իրականանում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Չվերթի երկարությունը 1 ժամ 45 րոպե է։

74
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Տապալման պատմությունը. ինչպես է «ութնոտնուկը» տիրացել հայկական ավիացիային և կործանել այն
«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռոստովից Երևան ուղիղ չվերթ է գործարկել
Պահանջարկն է մեղավոր. ԵՏՀ–ի հետաքննությունը` ավիատոմսերի գնի բարձրացման վերաբերյալ