Հայկ Ալումյան

Հայտնի է` երբ կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի գործով դատական վճիռը

343
Քոչարյանի պաշտպանները շեշտը դրել էին Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանի վճիռը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12։00-ին։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով` դատարանը լսեց բոլոր կողմերի փաստարկները։

«Տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, բոլորը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց փաստարկները»,– ասաց նա։

Ըստ փաստաբանի` իրենք հատկապես շեշտը դրել էին անձեռնմխելիության վրա։ Դատարանին հետաքիքր էր նաև հակառակ կողմի դիրքորոշումը։

Ալումյանը նշեց նաև, որ Քոչարյանն ամենավերջում մոտ կես ժամ ներկայացրեց իր դիրքորոշումը, հերթով անդրադարձավ մեղադրանքի բոլոր դրույթներին։

Փաստաբանը ևս մեկ անգամ նշեց, որ դատավարության ընթացքը շատ հավասարակշռված է եղել։

«Ես չտեսա կանխակալ մոտեցում։ Դատավարությունը շատ հավասարակշռված ձևով անցավ։ Թե ինչպիսի դատական ակտ կկայացվի, ես հիմա նույնիսկ ենթադրել չեմ կարող։ Եթե առաջին ատյանի դատարանում դատավարության ելքը մեզ համար նախապես հասկանալի էր` հաշվի առնելով դատավորի անձը և այն, որ այդ գործն ապօրինի ձևով էր հայտնվել դատավորի մոտ, ապա այս դատավարության ելքը մեզ համար կանխատեսելի չէ»,– ասաց նա։

Քանի որ այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երրրորդ նախագահը հարցաքննությանն է հրավիրվել ՀՔԾ, լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե ինչպես կմեկնաբանի այդ լուրը։

«Սերժ Սարգսյանի հետ կապված որևէ բան ասել չեմ կարող։ Եթե անգամ նա ցուցմունք է տվել, ես այդ ցուցմունքը չեմ տեսել։ Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել»,– ասաց նա։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանում ընթանում էր Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը։

Բողոքի քննությունը սկսվել էր դեռ հունվարի 29-ին։ Դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին իրենց բողոքը, իսկ մեղադրանքի կողմը դատարանին խնդրել էր ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

343
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն հայտարարություն կանի
Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. ի՞նչ է ասել նախկին նախագահը
Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են