Քննչական կոմիտե

Օրը ցերեկով շինանյութի խանութից գողացել է գազի կաթսան և անհետացել. տեսանյութ

133
(Թարմացված է 17:45 04.02.2019)
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է գողության համար կասկածվողի տեսագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Անհայտ անձը Երևանի Կոմիտասի պողոտայում գործող շինանյութի խանութի դիմացից վերցրել է ցուցադրվող Baxi ապրանքանիշի ջրատաքացուցիչն ու տարել։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել շուրջ 2 ամիս առաջ` դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում։

Քննչական մարմինը դեռ չի կարողացել բացահայտել առերևույթ հանցագործություն կատարած անձին։

Այդ նպատակով քննչական կոմիտեն հրապարակել է դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների այդ օրվա տեսագրությունը` խնդրելով տեսանյութում պատկերացված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, իսկ նրան ճանաչողներին` տեղեկություններ հայտնել։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

133
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Երևան
Ըստ թեմայի
Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը
«Նուբարաշենում» մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը հրապարակվել է
Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին հայտնաբերեցին. կասկածյալը կին է