Առաջնագիծ

78 հենակետ ապահովվել են ջրով, իսկ 86-ը՝ հոսանքով. էլ ինչե՞ր է արել ՊՆ–ն 2018–ին

97
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներն ու ներկայացրել 2019 թ.–ի անելիքները։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը ճանաչվել են գերակա խնդիրներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները:

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն`ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ։

Գերական ճանաչված խնդիրների շարքում հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները, առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով։

2018–ի ընթացքում բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ:

Ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների, իսկ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաև 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա,

Բնակարանային ապահովության շրջանակներում իրականացվել է զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրման և նորակառույց ծառայողական բնակարանների հատկացման գործընթաց, մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում: Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում:

97
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Պաշտպանության նախարարը չի հերքում. պարգևավճարներ տրվել են, այն էլ` մեծ
Անկեղծանում են զինվորները. բանակում ծառայող տղաները պատասխանում են 9 հարցի. տեսանյութ
Արծրուն Հովհաննիսյանը խոսում է բանակի և Զինված ուժերի անակնկալների մասին. տեսանյութ