00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները` գործազուրկ. գիտաշխատողներին ծանուցել են աշխատանքից ազատելու մասին

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության որոշման արդյունքում միայն Երևանի պետական համալսարանի 450 աշխատակից արդեն ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Գիտնականները «ճաշակում» են հեղափոխության պտուղները։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը։

«ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակից կկորցնեն իրենց աշխատանքը. ես նրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցում, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից»,– գրել է Մկրտչյանը։

Տեղեկատվությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին– Տերյանը։

Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գեներալ, թե սերժանտ. ո՞վ կներկայացնի մշակույթի ոլորտը

«Կառավարությունը որոշում է կայացրել, որը ենթադրում է, որ այն հիմնարկները, որոնք հիմնադրամ են, բազային ֆինանսավորումը պետք է ստանան մրցութային կարգով։ Կարելի է ենթադրել, որ դա վերաբերում է հենց բուհերին։ Ասենք` համալսարանն ունի լաբորատորիաներ, որոնց ֆինանսավորումը պետք է մրցութային լինի։ Այս որոշման հետևանքով այդ լաբորատորիաները կարող են 1 տարի շարունակ մրցույթը չշահել և չաշխատել»,– ասաց նա։

Էմին– Տերյանի խոսքով`այս որոշումը համալսարանին զրկում է իր լաբորատորիաներում ինքնուրույն գիտական աշխատանքներ իրականացնելու իրավունքից։ Դա պետք է իրականացվի մրցութային կարգով։ Իսկ մրցույթը պետք է հայտարարի կառավարությունը` գիտության կոմիտեի միջոցով։

Որոշման արդյունքում դրանց ֆինանսավորումն արդեն դադարեցված է։ Այդ է պատճառը, որ համալսարանի բազային ֆինանսավորմամբ վարձատրվող աշխատակիցներն արդեն ծանուցվում են աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին։

Այդ ծրագրերում ընդգրկված է 450 մարդ, որից 200-ն աշխատում է միայն այդ լաբորատորիաներում։ Մնացած 250-ը դասեր ունեն, համատեղությամբ աշխատում են այլ տեղերում։ Փաստորեն, այս 200-ն այլևս ոչ մի տեղ չեն աշխատում, լրիվ դարձան գործազուրկ։ Իսկ 450 հոգի զրկվելու են եկամտի աղբյուրից ու գիտությամբ զբաղվելու հնարավորությունից»,– ասաց Գևորգ Էմին– Տերյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ կառավարության այս որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ։ Նրա խոսքով` այն հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքին։

Председатель КГД Армении Давид Ананян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պետեկամուտների կոմիտեում կրճատումներ են. քանի՞ մարդ է կորցրել աշխատանքը

«Պետությունը չէր կարող հանկարծակի դա դադարեցնել։ Դրա համար էլ դա կոչվում է բազային ֆինանսավորում, որովհետև պետք է երկարաժամկետ լինի»,– ասաց նա։

Ի դեպ, ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որտեղ էլ աշխատում են ծանուցումներ ստացած 450 մասնագետները։

Աշխատանքից զրկված գիտաշխատողները բողոք-առաջարկությամբ արդեն դիմել են ՀՀ վարչապետին ու պատկան կառույցներին:

Իսկ փետրվարի 7-ին ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարության շենք` դեկտեմբերի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Հիշեցնենք` 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Լրահոս
0