Նաիրա Զոհրաբյան

Ի՞նչն է զայրացնում Նաիրա Զոհրաբյանին. նա զինվորների հետ լուսանկարներ է հրապարակել

367
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր մտահոգությունների մասին գրել է Facebook–ում և խոստացել` մնացածն Արցախից կվերադառնա ու կասի։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զայրացնում է լժեխաղաղասերների բթամտությունը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը և «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը»,– գրել է նա:

Զոհրաբյանը շեշտել է` չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց», ու վերջ:

«Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ»,– գրել է նա:

Պատգամավորը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել Արցախից։

367
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տղամարդկանց ռեպլիկները չեմ մեկնաբանում. Զոհրաբյանը պատասխանեց ադրբեջանցի գործընկերոջը
Զոհրաբյան. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության առաջնահերթությունները չեն փոխվել
Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին