00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

© Sputnik / Karen YepremyanКараундж
Караундж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիսիանի Քարահունջը մի քանի քույր կառույց ունի, որոնք հայտնաբերել ու խմբավորել է մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Քարահունջ անունով մեգալիթյան համալիրը Հայաստանի տարածքում իր տեսակի մեջ ամենամեծն է, բայց միակը չէ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի դասախոս Վաչագան Վահրադյանը, որը զբաղվել է Քարահունջի ուսումնասիրությամբ։

Ашот Авагян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավագյան. «Զորաց քարերի աստղադիտարան լինելն ուղղակի վարկած է»

Նման բացահայտման համար հիմք է ծառայել Քարահունջ անունը։ Հենց Սյունիքի մարզում կա Քարահունջ գյուղ, որի տարածքում Վահրադյանը հայտնաբերել է նմանօրինակ քարեր։ Այս բացահայտումից հետո գիտնականը սկսել է ուսումնասիրել Հայաստանի տարածքի նույն անունը կրող այլ գյուղերի տարածքները։

Արդյունքում Լոռու մարզում գտնվող գյուղերից մեկի հարակից անտառում նույնպես հայտնաբերվել են Քարահունջի քարերը հիշեցնող քարեր։

«Լոռիում կա Քարինջ կոչվող գյուղ։ Քարինջը նույն Քարահունջ անունն է` Լոռվա բարբառային հնչյունափոխությամբ։ Իրենք «ու»–ին «ի» են ասում, օրինակ` «ձյուն»– «ձին»»,– մեկնաբանում է Վահրադյանը։

Հաջորդ բացահայտումն արվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից դեպի Շուշի տանող ճանապարհին գտնվող Քարահունջ գյուղում։ Ու դարձյալ տեսությունը հիմնավորվել է։

«Գյուղում մի բլուր կար, վրան 0.5-1 մետր բարձրությամբ քարեր էին շարված, ու զգացվում էր, որ քարի հիմնական մասը հողի տակ է»,– ասաց Վահրադյանը։

Բացի այդ, նրա խոսքով` նման հուշարձաններ կան Կոտայքի մարզի Առինջ գյուղի տարածքում, Շիրակի մարզում ու նախկին Շահումյանի շրջանում, որն այսօր Ադրբեջանի տարածքում է։

Բայց դրանցից ամենամեծը Սյունիքի Քարահունջն է կամ, ինչպես գիտնականների մի հատվածն է հակված կոչել, «Զորաց քարեր» հուշարձանը։

Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ․ Հայաստանի «խոսող» քարերն ու նրանց կապը Քեոփսի բուրգի հետ

Վաչագան Վահրադյանն այն Անգղի քարահունջ է կոչում։

«Դրա քարերի շարվածքը նման է Անգղի համաստեղությանը, որն այսօր Կարապի համաստեղություն է կոչվում։ Իսկ Անգղի համաստեղություն եղել է միայն հայերի ու շումերների մոտ» ,– նշում է Վահրադյանը։

Ինչ վերաբերում է հուշարձանի գործառնական նշանակությանը, այս հարցում մաթեմատիկոսը համաձայն է հնագետ Օնիկ Խնկիկյանի` 1983թ–ին առաջ քաշած տեսակետի հետ, ըստ որի` քարերը հնագույն աստղադիտարան են։

«Երբ ասում ենք աստղադիտարան, շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե մենք խոսում ենք ժամանակակից աստղադիտարանների նման ինչ–որ բաների մասին, որտեղ աստղերի օրինաչափություններ են չափվել և այլն։ Իրականում այդ կառույցը եղել է կրոնածիսական նշանակություն ունեցող հսկայական կառույց, որի մի մասը եղել է աստղերին հետևելը։ Օրինակ` ինչ–որ մի անցքից երևում է, որ այսինչ աստղը այսինչ օրը հայտնվում է այսինչ տեղում։ Նշանակում է, որ այդ օրն այդ աստղին համապատասխանող աստվածության պաշտամունքի օրն է»,– ասաց Վահրադյանը։

Մաթեմատիկոսը բարձրացրեց նաև հուշարձանի պահպանման խնդիրը։ Նրա խոսքով` այն ավերվում է նաև հնագետ Աշոտ Փիլիպոսյանի պեղումների պատճառով։

Վահրադյանը հայտնեց, որ Քարահունջը պահպանելու նպատակով ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնություն, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև ինքը։ Նախաձեռնող խումբն առաջիկայում հանդես է գալու ասուլիսով ու ներկայացնելու է հուշարձանում կատարված ավերածությունների փաստերը։

Караундж - Sputnik Արմենիա
National Geographic–ը Քարահունջը ներառել է 8 հնագույն աստղադիտարանների ցանկում

Իսկ մինչ այդ մենք փորձեցինք Վահրադյանի մտահոգությունների մասին խոսել «Քարահունջ» հնավայր արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի հետ։

«Ի տարբերություն իրեն, ով մաթեմատիկոս է ու զբաղվում է այլ բաներով, Փիլիպոսյանը հնագետ է` 3-4–րդ դարերի լուրջ մասնագետ։ Հնագիտության մեջ և՛ կռունկով քարը բարձրացնել կա, և՛ տարբեր տեսակի այլ միջոցներ։ Ամեն մարդ թող իր գործով զբաղվի»,– մեր հարցին ի պատասխան ասաց Ավագյանը`վստահեցնելով, որ հուշարձանն անվնաս ու անվտանգ է։

Քարահունջը կամ «Զորաց քարերը» նախապատմական մեգալիթյան կառույց է, որին տրվել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ։ Գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ Կառույցը գիտնականների մի մասը համարում է դամբարանադաշտ, մյուսը՝ աստղադիտարան։

Քարահունջն առաջին անգամ հետազոտվել է 1893թ–ին։

Հայաստանյան հուշարձանը հաճախ համեմատվում է հանրահայտ անգլիական Սթոունհենջի հետ։

Լրահոս
0