Արսեն Թորոսյան

Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի. Թորոսյան

133
Առողջապահության նախարար խոսել է Վրաստանի գործընկերոջ հետ, որից հետո որոշում է կայացրել օգնել հարևան երկրին։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վրաստանին օգնելու նպատակով Հայաստանը կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների»,– նշել է նա։

Բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին, բարեբախտաբար, տարածում չէր ունեցել մեր երկրում։

Նախարարը կոչ է անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի։

133
Ըստ թեմայի
Հայաստանում բուժօգնության նոր փաթեթ կներդրվի. ովքե՞ր կօգտվեն դրանից
«Շտապօգնությունը» շտապ օգնության կարիք ունի. անձնակազմը բարեփոխումներ է պահանջում
Թորոսյանը շնորհակալ է. կառավարությունը մտադիր է հրաժարվել վտանգավոր դրոշմապիտակներից

Զինված ուժերի զարգացման տեմպը գոհացրել է Փաշինյանին. տեսանյութ

10
(Թարմացված է 12:26 04.07.2020)
Նիկոլ Փաշինյանը ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ զինված ուժերի բնականոն զարգացումն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ՀՀ զինված ուժերում զարգացման բավականին լավ որակ և տեմպ է արձանագրվել։ Նա նման կարծիք է հայտնել այսօր ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։

«Ժամանակ առ ժամանակ ԶՈւ–ի հետ քննարկումներ ենք ունենում, ինչը կարևոր է մեզ համար։ Ուզում եմ արձանագրել, որ կառավարության համար այս ուղղությունը ոչ թե առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն։ Այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդը որդեգրել  է, կարող են իրականություն դառնալու շանս ունենալ, եթե ԶՈւ–ն համարժեք լինի երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի լինի արձագանքել բոլոր մարտահրավերներին»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով`  զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Փաշինյանը հիշեցրել է, որ այն քաղաքականությունը, որ վարում է Հայաստանը, ըստ էության, ծառայում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, այլ նաև տարածաշրջանի։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են եղել

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս Փաշինյանը ասել էր` ՀՀ–ում զինված ուժերի իմիջը և ԶՈւ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը և գնահատանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա։

10
թեգերը:
սպառազինություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ, Զինված ուժեր
Ըստ թեմայի
 «Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ». ի՞նչն է խանգարում Արցախի հարցի լուծմանը
Բաքուն բանակցությունները դիտում է որպես պահանջների աստիճանական իրականացման միջոց. Մինասյան
ՌՈ պետի որդին գնացել է բանակ ու ազատվել, հարուցվել է քրեական գործ. «Ժողովուրդ»
Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան. Բրյուսել, արխիվային լուսանկար

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Դոնալդ Թրամփին

25
(Թարմացված է 11:47 04.07.2020)
ՀՀ վարչապետն իր ուղերձում նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգանալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը»,–իր ուղերձում ասել է նախագահ Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձում նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում:

Փաշինյանի խոսքով` կարևոր է ուժերի ներածի չափով Հայաստանի շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։

Ինչու է ԱՄՆ–ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելանում. Թրամփն ունի պատասխանը

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,–նշված է Փաշինյանի ուղերձում։

ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: Պատմական այս նշանակալից փաստը, ըստ Փաշինյանի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում գործընկերությանը։

Հիշեցնենք, որ 1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն:
1776թ. հուլիսի 4-ի Անկախության հռչակագիրը, այսպիսով, սկիզբ դրեց ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: 1870թ. արդեն ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն:

25
թեգերը:
Անկախության օր, շնորհավորանք, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Յուրի Կասպարյան

Կիթառահար Յուրի Կասպարյանը Ուրգանտին պատմել է Ցոյի «մասնակցությամբ» նոր համերգների մասին

0
Ռոք խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը հայտարարել է, որ «Կինոյի» բոլոր սկավառակները կվերաթողարկվեն նոր ֆորմատով, իսկ հանդիսատեսը երգերը կլսի նոր գործիքավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Չնայած կորոնավիրուսի համավարակին, ռուսական լեգենդար «Կինո» խումբն աշնանը համերգներ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը խմբի կիթառահարներ Յուրի Կասպարյանը և Իգոր Տիխոմիրովը, ինչպես նաև խմբի պրոդյուսեր Ալեքսանդր Ցոյը՝ «Կինոյի» մենակատար Վիկտոր Ցոյի (մահացել է 1990թ․-ին) որդին, հայտնել են «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում։

«Ցոյի ձայնը չի փոխարինվի, համերգներին նա էլ երգելու է։ Մեզ հաջողվեց հավաքել բոլոր օրիգինալ ձայնագրությունները՝ ժապավեններից մինչև մուլտիտրեկեր, և ուղարկել դրանք Լոնդոն՝ Սաշային (Ալեքսանդր Ցոյին՝ խմբ․), որտեղ ստուդիայում դրանք թվայնացրին»,-Ուրգանտին պատմել է խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը։

Նա ավելացրել է, որ «Կինոյի» համերգներին նվագելու է իր հին կիթառով, որով նվագել է դեռ 30 տարի առաջ, երբ ռոք-խումբը ելույթ էր ունենում Ցոյի հետ միասին։ Բացի այդ, Կասպարյանը հայտարարել է, որ «Կինոյի» բոլոր սկավառակները կթողարկվեն նոր ֆորմատով, իսկ հանդիսատեսը հայտնի երգերը կլսի նոր գործիքավորմամբ։

Հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Կինո» խմբի փորձի արխիվային տեսագրությունը՝ արված 1986թ․-ին։ Կասպարյանն ու Տիխոմիրովը հիշել են, թե երբ և ինչ հանգամանքներում է այն արվել։

Բացի այդ, «Կինո» խումբը կատարել է «Մեր աչքերում» երգը՝ նոր գործիքավորմամբ։ Իվան Ուրգանտը երգը ներկայացրել է որպես խմբի նոր շոուի հատված։

Նշենք, որ 2019թ․-ին հայտնի էր դարձել, որ լեգենդար «Կինո» խումբը 30 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է։

Յուրի Կասպարյանը խորհրդային և ռուսաստանյան ռոք-երաժիշտ է, «Կինո» խմբի կիթառահարը, «Ю-Питер» խմբի հիմնադիրերից մեկը։

0
թեգերը:
Իվան Ուրգանտ, Համերգ, Վիկտոր Ցոյ
Ըստ թեմայի
Լեդի Գագան համերգ է կազմակերպել COVID-19 հիմնադրամի համար. ո՞ր աստղերն են միացել նրան
«Երախտագիտության համերգ». Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների համար և հրավիրել նախարարին
Աննախադեպ առցանց բարեգործական համերգ Երևանում. ո՞ւր կգնա գումարը