Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. ի՞նչ է ասել նախկին նախագահը

569
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը տևել է 3 ժամ։ Դատարանը 2 ժամ լսել է Քոչարյանին։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Շուրջ 3 ժամ տևած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2-ժամանոց ելույթ է ունեցել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց դռնփակ նիստից դուրս եկած փաստաբան Հայկ Ալումյանը։

Ներկայացնելով Քոչարյանի ելույթի բովանդակությունը` Ալումյանն ասաց. «Մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ։ Տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները և ԵԿՄ ղեկավարը ԵԿՄ վարչությունում խմորումներ են սկսել, որպեսզի ԵԿՄ անդամներն էլ միանան ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում պարոն Քոչարյանը ցուցում է տվել ՊՆ–ին, որպեսզի ՊՆ–ն ապահովի բանակի չեզոքությունը»։

Ալումյանի խոսքով` ցուցումը եղել է բանավոր։ Քոչարյանը հավաքել է ՊՆ ղեկավար կազմին և հրահանգել գնալ ու ասել, որ բանակն այդ պրոցեսներին չխառնվի։

«Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ–ում պրոցեսներին մասնակցելուց։ Հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ–ում շարունակել իրենց քննարկումները»,– ասաց Ալումյանը։

Անդրադառնալով 0038 գաղտնի հրամանին, որը դրված է մեղադրանքի հիմքում, Ալումյանի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանն է։ Իսկ ՊՆ հրամանները երբևիցե երկրի նախագահի հետ չեն համաձայնեցվում։

«Նշված հրամանն իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ։ Այդ հրամանի մասին ապատեղեկացրել են։ 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»,–նշեց Ալումյանը` հավելելով, որ դա իր տեսակետն է։

Իր ելույթում Քոչարյանը, փաստաբանի բնորոշմամբ, հատ առ հատ անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր կետերին։

«Ասաց, որ այդ օրերին արել է 2 գործողություն` հրավիրել է փետրվարի 23-ի խորհրդակցությունը և մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին իր հրամանագիրը մինչև այսօր չի վիճարկվել ՍԴ–ում։ Սահմանադրությամբ նախատեսված է, որ Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում պետք է անմիջապես ԱԺ նիստ գումարվի ու ԱԺ–ն քննարկի հրամանագիրը։ ԱԺ–ն քննարկել է և գտել է, որ անհրաժեշտ ու օրինական է արտակարգ դրություն հայտարարելը»,– ասաց Ալումյանը` մեկնաբանելով, որ հիմնական մեղադրանքը վերաբերում է ՊՆ բարձրաստիճան կազմի հետ անցկացրած խորհրդակցությանը։

Երկրորդ մեղադրանքը Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն է, որոնք երկուսն էլ, ըստ Ալումյանի, իրենց մեջ որևէ բան չեն պարունակում, որ կարող է որակվել որպես սահմանադրական կարգի տապալում։

Այսօրվա նիստում Քոչարյանի փաստաբաններն ավարտել են իրենց բողոքի ներկայացումը, դատախազական կողմը սկսել է ներկայացնել իր առարկությունները, բայց մինչև աշխատանքային օրվա վերջը չի ավարտել։

Նիստն ընդմիջվել է ու կշարունակվի փետրվարի 4-ին։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել էր հունվարի 29-ին։ Դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին իրենց բողոքը, իսկ մեղադրանքի կողմը դատարանին խնդրել էր ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

569
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (417)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի որդու և դստեր համար բացառություն են արել
Քոչարյանի փաստաբանները շուրջ 18 տեսանյութ են ներկայացրել դատարան
Քոչարյանի դեմ մեղադրանքը իրավական տգիտություն է. փաստաբանը` մարտի 1–ի գործի մասին
Հակոբյան. «Փաշինյանի համար Քոչարյանի գործը սկզբունքային ներքաղաքական նշանակություն ունի»
Աղմկահարույց դատական գործեր. իրավաբանը` փաստաբանների վրա ճնշում գործադրելու ռիսկերի մասին
Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի
Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн

Անանյանի փոխարինողին գտել են. Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

23
(Թարմացված է 20:58 05.06.2020)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–նշված է կառավարության որոշման մեջ։

Նշենք, որ Հովհաննիսյանը մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019–ի հուլիսի 1-ին։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել երեկ` հունիսի 4-ին։

23
Пробирка с тестом на коронавирус в медицинской лаборатории

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

1
Լոռիում կորոնավիրուսով վարակված 251 մարդ կա, ավելի քան 50 տոկոսը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներն են։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Տեղեկացնեմ, որ վարակվածների թիվը ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում»,–գրել է մարզպետը։

Նա տեղեկացրել է նաև, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ 251 մարդ է կորոնավիրուսով վարակված, առողջացել են 67–ը, եղել է մահվան մեկ դեպք: Լոռիում մեկուսացված է 621 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում երևում էր` ինչպես են «Գլորիայի» աշխատակիցները փորձում բարձրանալ ավտոբուս։ Լուսանկարից պարզ էր դառնում, որ ավտոբուսում չեն պահպանվում հանրային տրանսպորտի համար սահմանված պահանջները։ Աշխատակիցները թեպետ դիմակներով էին, բայց առանց ձեռնոցների։ Բացի այդ, լուսանկարից կարելի էր ենթադրել, որ ավտոբուսը գերբեռնված է։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Դրան հաջորդեց կարի ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու որոշումը։

1