Արթուր Վանեցյան

«Փառք աստծուն». Արթուր Վանեցյանը խոսեց հայ–վրացական հարաբերությունների մասին

98
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանեց վրաստանյան այցը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը գերազանց է գնահատում Վրաստան կատարած այցը։ Նրա կարծիքով` Վրաստանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

Վանեցյանը Վրաստան էր մեկնել հունվարի 24–ին։ Այնտեղ նա հանդիպել էր Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Կողմերն անդրադարձել էին գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին:

«Այցը գերազանց եմ գնահատում։ Վրաստանը մեր հարևանն է, և մեզ համար ստրատեգիկ նշանակություն ունի Վրաստանի հետ լավ հարաբերություներ ունենալը։ Փառք աստծուն, այդ հարաբերությունները երկկողմանի ձևավորվել են շատ դրական, և կարծում եմ` Վրաստանի հետ այդ դրական հարաբերությունները միայն օգուտ կբերեն թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Վրաստանին», – ասաց Վանեցյանը։

Թբիլիսիում Վանեցյանն ու Գոմելաուրին քննարկել են նաև տարածաշրջանում առկա վիճակը, երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությունը։

Ավելի վաղ` հունվարի 15–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում էր անցկացրել վրացի գործընկերոջ` Մամուկա Բախտաձեի հետ Վրաստանի Բոլնիս ավանում։

98
թեգերը:
Արթուր Վանեցյան, Հայաստան
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (47)
Ըստ թեմայի
Չի բացառվում, որ վնասվածքներ ստացած զինվորներն աշխատեն ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում. Վանեցյան
Աջ ղեկով մեքենաների համար տարածք են գտել. Վանեցյանը` «Բագրատաշենի» մեքենաների մասին
«Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամ. Վանեցյան