Արթուր Վանեցյան

Նախարարը քաղաքական պաշտոն է. Վանեցյանը` ԱԱԾ-ն նախարարության վերածելու մասին

76
ԱԱԾ տնօրենը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությունը նախարարության վերածելու մասին իր տեսակետը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման։ Այս մասին այսօր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցելության ժամանակ լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով ԱԱԾ–ն նախարարության վերածելու որոշման մասին իր տեսակետն ասելու լրագրողների խնդրանքին։«Եթե որոշվի, որ ԱԱԾ–ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը։

Բայց ուզում եմ ասել, որ ամեն դեպքում, նախարարը քաղաքական պաշտոն է։ ԱԱԾ ղեկավարը, եթե լինի քաղաքական գործիչ և զբաղվի քաղաքականությամբ, ուզի թե չուզի, փորձելու է առաջ տանել իր քաղաքական ուժի հետաքրքրությունները»,–ասաց Վանեցյանը։

Դիտարկմանը, թե բանակը ևս քաղաքական միավոր չէ, բայց նախարարություն է, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ճիշտ է` բանակը նախարար ունի, բայց այն ունի գլխավոր շտաբի պետ, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ և զորքի անմիջական ղեկավարումն իրականացնում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ «Պաշտպանության նախարարն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որը վերաբերում է նաև բանակի քաղաքականությանը»,–նկատում է Վանեցյանը։

Նա ընդգծում է, որ հատկապես իմ նշանակվելուց հետո այնպես չի եղել, որ դիմեն մեզ և չստանան իրենց հուզող պատասխանները։ Վանեցյանի պնդմամբ` ԱԱԾ–ն պատասխանում է բոլոր հարցումներին։

Նշենք, որ Կառավարության փոփոխությունների նախագծում քննարկվում է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ Ոստիկանությունը նախարարությունների վերածելու խնդիրը։

 

76
թեգերը:
Արթուր Վանեցյան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ինչու են ուզում փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը. Վանեցյանի պատասխանը
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն հայտարարություն կանի
Աջ ղեկով մեքենաների համար տարածք են գտել. Վանեցյանը` «Բագրատաշենի» մեքենաների մասին