Արթուր Վանեցյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»

Չի բացառվում, որ վնասվածքներ ստացած զինվորներն աշխատեն ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում. Վանեցյան

560
(Թարմացված է 15:07 01.02.2019)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցից խիստ տպավորված էր։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. «Մեծ սիրով ԱԱԾ–ում ու ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցելության ժամանակ։

«Ողջունելի, որ ՀՀ–ում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» պես հաստատություն կա, և կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը»,– ասաց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը տպավորված էր կենտրոն այցով։ Նա նշեց, որ գիտեր կենտրոնի գոյության մասին, գիտեր, որ այստեղ բուժվում են զինվորները, բայց, երբ այս ամենն իր աչքերով տեսավ և հասկացավ, թե ինչ է իրականում այստեղ արվում, շատ տպավորվեց։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ԱԱԾ–ի կողմից հետբերված միջոցներն ուղղվեն այս հաստատությանը, Վանեցյանը նշեց, որ հետբերված ամբողջ գումարը փոխանցվում է ՀՀ բյուջե և համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն ու կտրամադրեն այս կամ այն հաստատությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է կենտրոնում բուժում անցած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Դրան ի պատասխան Վանեցյանն ասաց. «Պարոն Մուրադյանի հետ (ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան-խմբ.) նոր շրջում էինք և խոսում այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։

ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ  հնարավոր է իրենք իրենց պահանջները ներկայացնեն, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում աշխատելու համար, ապա տղաներին կնախապատրաստեն  աշխատելու։

«Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի. այն զինվորները ու սպաները, որոնք վիրավորում են ստացել ծառայության ընթացքում, ոգով սպաներ ու զինվորներ են։ Եվ եթե առողջական խնդիրներից ելնելով Պաշտպանության նախարարությունում չեն կարող աշխատել, սակայն ԱԱԾ–ում աշխատանքը իրենց համար ավելի շատ հետաքրքիր եւ ոգևորող կլինի»,–ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը խոստացավ պրոցեսը կպահի վերահսկողության տակ։

560
թեգերը:
Արթուր Վանեցյան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
ՀՀ ԱԱԾ–ն ավելի քան 16 միլիարդ դրամ է բյուջե վերադարձրել
ԱԱԾ–ում պարգևատրումների մասին մամուլից են տեղեկացել
Պաշտոնյաների բանակային լուսանկարները. ով ինչպես է հիշում իր ծառայությունը