Գագիկ Սուրնեյան

Սուրենյանն այս անգամ «տխուր» եղանակ է կանխատեսում

322
(Թարմացված է 12:51 01.02.2019)
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի մասին հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ժողովուրդ ջա՛ն, չտխրեք։ Ֆեյսբուքյան գրառման մեջ ընթերցողներին կոչ է անում ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ»,– հայտնում է Սուրենյանը։

Օդերևութաբանական կանխատեսումներով` փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում փետրվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` բարձրադիր թաղամասերում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-6-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:

322
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Հայաստան