Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը, ամեն դեպքում, դատի կտա Հայաստանին. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ

133
(Թարմացված է 12:27 01.02.2019)
Փաստաբանի կարծիքով` Գրիգորյանին կալանքի տակ պահելը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, դասական կտտանք է։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան, այսօր լրագրողներին հաղորդեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ նա դատի չի տա Հայաստանին, բայց դա եղել է մինչև նրան կրկին կալանավորելը», – ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով, Գրիգորյանի հիվանդությունները հաշվի առնելով, նրան կալանքի տակ պահելը դասական կտտանք է։ Հենց այդ պատճառով պաշտպանությունը նյութեր է պատրաստում` Եվրոպական դատարան դիմելու համար։

Փաստաբանը նաև նշեց, որ «տուշոնկա» գողանալու մեղադրանքը հորինված է, իսկ դատարանը Գրիգորյանին կրկին կալանավորել է փողոցային ակցիաների ճնշման տակ։

Հիմա, Բաղդասարյանի խոսքով, Մանվել Գրիգորյանը հիմնականում ցավազրկող դեղեր է ստանում, որպեսզի կարողանա մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։

Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։

Վերաքննիչ դատարանը հունվարի 22-ին բավարարել էր միջնորդությունը։ Նույն օրը երեկոյան Մանվել Գրիգորյանը դարձյալ կալանավորվել է։

133
թեգերը:
Մանվել Գրիգորյան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (143)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Միֆեր «Սաշիկի» մասին և եվրոպական դատարան. էլ ի՞նչ կարող է քննվել ՄԻԵԴ–ում
Գլխավոր դատախազը խոսել է Մանվել Գրիգորյանի գործի և ցուցարարների հետ շփման մասին