Թմրանյութ

Թմրադեղեր և հոգեմետ դեղորայք` ԱՄՆ–ից և Ֆրանսիայից. ՊԵԿ–ը ներկրման փորձ է կանխել

73
ՊԵԿ-ը կանխել է թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման դեպքեր։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ֆրանսիայից և ԱՄՆ–ից Հայաստան փորձել են թմրանյութ և հոգեմետ դեղեր ներկրել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս կանխել են առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման 2 դեպք:

Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կետում մաքսային հսկողության են ենթարկել Ֆրանսիայից ՀՀ քաղաքացու անունով ուղարկված ծանրոցը։ Զննությունից պարզվել է, որ ծանրոցում, բացի  օգտագործված հագուստից, առկա է նաև դողորայք՝ 132 դեղահաբ, որից 92-ը՝ հոգեմետ:

Մեկ այլ դեպքով էլ՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենան մաքսային հսկողության ենթարկելու արդյունքում հայտնաբերել են 1320 դեղահաբ, որից 360-ը հանդիսանում են հոգեմետ, իսկ 960-ը՝ թմրադեղ:

 

 

73
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի մաքսավորները «թվային» թմրավաճառների են հայտնաբերել
«Քնքուշ մարդասպան». Հայաստանում աճել է հեպատիտով վարակվածների թիվը
Պրահայի դատախազները Սերժ Սարգսյանի զարմիկին արտահանձնելու հարցում են ստացել