ՀՀ Նախագահ

Որոշ մարդիկ ներում կստանան. Արմեն Սարգսյանը ստորագրել է

90
Հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է որոշ մարդկանց ներում շնորհելու ՀՀ վարչապետի առաջարկությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

90
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (74)
Ըստ թեմայի
Համաներվածները կրկնակի հանցագործություններ են անում
Թաղայինների չգործող ինստիտուտն ու հանցավորության աճի միտումը. որտեղի՞ց է ամենաթողությունը
30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն