00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանը բացատրել է` ինչու ինքնուրույն չի հագնում իր վերարկուն

© Asatur YesayantsАрарат Мирзоян на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн
Арарат Мирзоян на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի նախագահը որոշել է սպառիչ պատասխան տալ իրեն քննադատողներին և խոսել է իր վերարկուի, հիփոթեքային վարկով գնած բնակարանի և հին ու նոր մեքենաների մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հասարակությանն ուշադրության դարձած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Համացանցում քննարկման թեմա է դարձել, թե ինչպես է բանակի օրվա միջոցառումների ժամանակ «Դվին» հյուրանոցից դուրս գալիս անվտանգության աշխատակիցն օգնում, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հագնի վերարկուն։

«Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։ Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում»,– գրել է Միրզոյանը։

ԱԺ նախագահը պատասխանել է նաև մեկ այլ հարցի` կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել, որովհետև շատերը հեգնել են` ի՞նչ է, ցուրտ էր մեքենայում։

«Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում։ «Ինչու ինքը չի բացում իր մեքենայի դուռը»,- ասում եք։ Լավատեսորեն հավատացած եմ, որ տեսախցիկները զուտ պատահականորեն չեն ֆիքսում և ապա տարածում կադրեր բազմաթիվ դեպքերից, երբ ես ինքս եմ բացում դուռը։ Թեկուզ նույն օրը առավոտյան Եռաբլուրից հեռանալիս։«Ջիպ ա տեսել»,- ասում են։ Ժպիտով հիշում եմ իմ սեփական ամենագնացը, որն իհարկե անհամեմատ ավելի համեստ դասի է։ Մեքենա վարելն, ի դեպ, շատ եմ կարոտում։ Սիրում էի»,– նշել է նա։

Приложение Boom - Sputnik Արմենիա
Բոլորս խոսում ենք Նիկոլի հետ. ի՞նչ է նոր խաղը, և ի՞նչ ասաց Փաշինյանը Sputnik–ի լրագրողին

Միրզոյանն անդրադարձել է նաև «գռեհկություն, չտեսություն, ՀՀԿ-ացում» որակումներին։

«Իհարկե հաճելի չի լսելը, բայց գրողների և նրանց բարեվարքության գործն է, բարեբախտաբար ազատ երկրում ենք արդեն ապրում, և ես ուրախ եմ, որ շատերի թվում նաև հեռավոր 2004-ից իմ համեստ ներդրմամբ հնարավոր եմ դարձրել խոսքի ազատության այս աստիճանը։ Իսկ բովանդակային պիտի ասեմ միայն, որ չեմ կիսում այս որակումները»,– նշել է նա։

ԱԺ խոսնակը որոշել է նաև խոսել կառավարական ամառանոց տեղափոխվելու և հիփոթեքային վարկով գնած տան մասին։

«Առաջ անցնելով ասեմ, որ առաջիկայում պիտի տեղափոխվեմ այսպես կոչված կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք։ Ի դեպ, տեղափոխվելու եմ ափսոսանքով։ Ասեմ ինչու։ Բացի իմ հայրական տանից, մենք մի մեկսենյականոց բնակարան ունեինք, որը վաճառել էինք հեղափոխությունից քիչ առաջ։ Այդ գումարը որպես կանխավճար օգտագործելով՝ հիփոթեքով ավելի ընդարձակ բնակարան ենք ձեռք բերել մի նորակառույցում (ամենևին ոչ քաղաքի կենտրոնում և իհարկե ամենևին ոչ մի ամբողջ հարկաբաժին, ինչի մասին «տեղեկություններ ունի» մեկ այլ լրատվամիջոց), որը երազում էինք վերանորոգել և ուր պիտի տեղափոխվեինք ողջ ընտանիքով։ Հիմա ստիպված ենք լինելու պաշտոնավարմանս ժամկետով հետաձգել այդ երազանքի իրագործումը»,– նշել է Միրզոյանը։

Председатель КГД Давид Ананян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անանյանը միակը չի լինելու. «Իմ քայլը» չի բացառում, որ այլ պաշտոնյաներ էլ կկանչվեն ԱԺ

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ գռեհիկ որակումներն իրեն թևաթափ չեն անում, շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես երդում եմ տվել։

«Պիտի գրեի՞ սա։ Վստահ չեմ։ Կողքից ասում են՝ ոչ։ Բայց դժվար թեմաներից խուսափելու բնավորություն չունեմ, էդպես եմ դաստիարակվել տանը և բակում։ Ամաչելու կամ թաքցնելու բան էլ չունեմ։ Լավ եղեք, առողջ եղեք, հաճախ ժպտացեք ձեր սիրելիներին»,– գրառումն ավարտել է Միրզոյանը։

Վերջում նա որոշել է հետգրություն ավելացնել` անդրադառնալով ԱԺ-ում բենզինի չափաքանակի կրճատումներին, որոնց արդյունքում նախնական հաշվարկով կտնտեսվի տարեկան ավելի քան 35մլն դրամ տարեկան։ Միրզոյանը նշել է, որ այդ գումարի մի մասը կարող է ուղղվել աշխատակիցների պարգևավճարներին, ինչի համար հատուկ գնահատման համակարգ կստեղծվի, այնպիսին, ինչպիսին կա բազմաթիվ ընկերություններում։

Լրահոս
0