ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաև թիմի ներսում: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
«Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին»,– նշված է հոդվածում:
Պարբերականի տեղեկություններով` Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել պատգամավորների հարցազրույցները:
Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»: