Ոստիկաններ

Ինչու ոստիկանությունը նախարարություն չի դառնա. պատասխանում է Փաշինյանը

105
Հայաստանի իշխանությունը փորձում է նախարարությունների միավորման գործընթացը հնարավորինս անցնցում կյանքի կոչել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո։ Այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն վերածելու հարցին:

«Բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնել է: Ոստիկանության պարագայում նախարարություն ունենալը նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Դրանից բխում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն, թե անուղղակիորեն կուսակցականացվելու են», - ասաց նա:

Անդրադառնալով նախարարությունների միավորմանը՝ Փաշինյանն ասաց, որ փորձ է արվում այդ գործընթացը հնարավորինս անցնցում ու սահուն իրականացնել:

Հիշեցնենք` կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխություններով, ներկայիս 17 նախարարությունների թիվը պետք է կրճատվի 12-ի։ Վերոհիշյալ նախարարությունները կրճատման համար նախատեսվող գերատեսչությունների թվում են։ Նիկոլ Փաշինյանը վերանշանակվելուց հետո այս նախարարություններում նախարարներ չի նշանակել։

105
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախարարությունը միայն Հայաստանին չի պատկանում, նաև` սփյուռքին. սփյուռքահայերը բողոքում են
Ո՞ր նախարարությունները կվերանան Հայաստանում
Մշակույթի նախարարությունը պետք է մնա որպես առանձին կառույց. Լուսինե Իգիթյան
Նիկոլ Փաշինյանը բացատրել է օպտիմալացված նախարարության նպատակը