Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումը

93
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանի դիմումը մերժելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է քննություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումի հիման վրա: Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշման տեքստը։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել էր ՍԴ՝ խնդրելով. «Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը), 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը), 75-րդ (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը) և 79-րդ (Որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

Սակայն Սահմանադրական դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը մերժել է, նախ, այն հանգամանքով, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Նաև՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Որոշման մեջ նշվում է նաև, որ Վճռաբեկ դատարանի գործառույթների սահմանման միջոցով սահմանադիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ Վճռաբեկ դատարանը տարբերվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից հատկապես նրանով, որ վարույթ չի ընդունում և չի քննում ցանկացած գործ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

93
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել բանտից
Ոստիկան. արխիվային լուսանկար

«Ոստիկանի լրիվ նոր կերպար». ինչ փոփոխություններ են իրականացվում ոստիկանությունում

27
(Թարմացված է 12:49 15.07.2020)
Պարեկային ծառայությունը կմիավորի և կփոխարինի պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը։ Մինչև 2022-ի մարտը նոր ծառայությունը կգործի ամբողջ Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունում ստեղծվող նոր՝ պարեկային ծառայությունը Երևանում կգործի մինչև 2021-ի մարտը։ Տեղեկությունն այսօր՝ հուլիսի 15-ին, հրավիրված ասուլիսում հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը։

«Սա երկար սպասված բարեփոխում էր ոստիկանական համակարգում։ Ծառայությունը կգործարկվի երկու փուլով՝ առաջին փուլով այն կգործարկվի Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը», - ասաց Եսայանը։

Պարեկային ծառայությունը կմիավորի և կփոխարինի պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը։ Եսայանի խոսքով, սակայն, նոր՝ պարեկային ծառայությունը չի լինինելու պարզապես երկու ծառայությունների սիմբիոզը։ «Այնպես չէ, որ ընդամենը միացնում ենք իրար երկու ծառայություն։ Նոր ստեղծված ծառայությունը աշխատելու է նոր գաղափարներով», - ասաց Եսայանը։

Մասնավորապես՝ պարեկային ծառայությունը ունենալու է առանձին նոր լոգո, նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների և տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն։ Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ, նրանք ունենալու են նաև սոցիալական երաշխիքներ։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց, թե ովքեր կարող են դառնալ պարեկային ծառայողներ։ «Մենք նոր ծառայությամբ ոստիկանի լրիվ նոր կերպար ենք ստանալու, որը հարիր է ժողովրդավարական պետությանը։ Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան քաղաքացիներ և ոստիկանության ծառայողներ՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո», - նշեց Գրիգորյանը։

ՀՀ ոստիկանության պետը նոր տեղակալ ունի

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգի բարեփոխումների՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է:

27
թեգերը:
ոստիկան, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
ԵԱՀԿ–ն կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը
Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Նիկոս Խրիստոդուլիդես

Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

15
(Թարմացված է 12:32 15.07.2020)
ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող է համարել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

«Արտգործնախարարները քննարկել են հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում՝ վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերին: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող է գնահատել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն:

Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

15
թեգերը:
ագրեսիա, հայ-ադրբեջանական, Զոհրաբ Մնացականյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը
Նավթամուղ

ԱՄՆ պահուստների կրճատման մասին հրապարակելուց հետո նավթի համաշխարհային գներն աճում են

0
(Թարմացված է 13:01 15.07.2020)
Շուկաները կհետևեն նաև ՕՊԵԿ+–ից ստացվող նորություններին։ ՕՊԵԿ+-ի (JMMC) նախարարական մոնիթորինգային կոմիտեի նիստը կկայանա այսօր` տեսակապի ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան աճ են արձանագրել` անցած շաբաթ ԱՄՆ–ում պահուստների կտրուկ կրճատման մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների հրապարակումից հետո։ Տեղեկությունը հաղորդում է փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայի ժամանակով ժամը 7։50–ի դրությամբ Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,51%–ով, այսինքն՝ բարելի դիմաց մինչև 43,12 դոլար։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0,5%–ով, այսինքն՝ բարելի դիմաց մինչև 40,49 դոլար։

API–ի տվյալների համաձայն`ԱՄՆ–ում նավթի կոմերցիոն պահուստները մեկ շաբաթվա ընթացքում` մինչև հուլիսի 10-ը, ընկել են 8,3 մլն բարելով։ Փորձագետները կարծում են, որ մեկ շաբաթում պահուստները կրճատվել են 2,1 մլն բարելով։ ԱՄՆ էներգետիկայի պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր երեկոյան։

Շուկաները կհետևեն նաև ՕՊԵԿ+–ից ստացվող նորություններին։ ՕՊԵԿ+-ի (JMMC) նախարարական մոնիթորինգային կոմիտեի նիստը կկայանա այսօր տեսակապի ռեժիմով։

Առցանց հանդիպման մասնակիցները կգնահատեն նավթարդյունահանման կրճատման մասին համաձայնագրի ընթացիկ արդյունքները, ինչպես նաև շուկայի պատրաստակամությունը գործարքի երկրորդ փուլի շրջանակում օգոստոսից սկսած մեկ օրվա ընթացքում շուրջ 2 մլն բարել ազատելու վերաբերյալ։ Հուլիսի 13-ին արդեն անցկացվել է ՕՊԵԿ+–ի փորձագետների տեխնիկական կոմիտեի նիստը։

Նավթի գները տատանվում են. շաբաթվա սկզբից «սև ոսկին» էժանացել է 9%–ով

Մայիսին ՕՊԵԿ+-ի շրջանակում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ամսով օրական 9.7 մլն բարելով նավթարդյունահանումը կրճատել, իսկ հունիսին այդ պայմանը երկարացվել էր մինչև հուլիս։ Սակայն կորոնավիրուսի համավարակի և նավթի պահանջարկի վրա դրա ազդեցության հետ կապված մտավախությունների ֆոնին չէր բացառվում մինչև օգոստոս երկարացման տարբերակը։ Հակառակ դեպքում, նախնական ծրագրի համաձայն, կրճատումների ծավալն այս ամիս կնվազի օրական մինչև 7.7 մլն բարել՝  մինչև տարեվերջ, իսկ հետագայում` 5.8 մլն մինչև 2022 թվականի ապրիլի վերջ։

0
թեգերը:
գին, տնտեսություն, նավթ
Ըստ թեմայի
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում նավթի գները նորից աճում են
Կարանտինի թուլացման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են
«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային
Նավթի համաշխարհային գներն աճում են